
65 views
Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա: Հայմորյան ծոցի (հայմորիտ) և ծակոտկեն լաբիրինթի (էթմոիդիտ) բորբոքման ժամանակ լորձաթաղանթն այտուցվում է, լցվում ծոցերը և բնական բացվածքներով դուրս գալիս քթի խոռոչ: Բորբոքային գործընթացի մեղմացումից հետո լորձաթաղանթը վերադառնում է նախկին նորմալ վիճակին՝ բացի այն հատվածներից, որոնք դուրս են եկել քթի խոռոչ: Փաստորեն, պոլիպի հիմնական մասը գտնվում է ծոցերում, ոտիկը՝ ծոցերը և քթի խոռոչը միացնող խողովակներում, իսկ գլխավոր մասը՝ քթի խոռոչում: Բորբոքային պոլիպները կարմրավուն են, իսկ ալերգիկ պոլիպները՝ դեղնավուն: Պոլիպները հաճախ լինում են բազմակի և տարատեսք: Նրանք կարող են առաջացնել քթի միջնապատի ծռումներ: ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ Պոլիպների առաջացման պատճառները վիրուսային, սնկային, բակտերիալ և ալերգիկ ռինիտներն են: Ախտանշանները և ընթացքը Ախտանշաններն են՝ դժվարացած քթային շնչառությունը, քթի լցվածության զգացումը: Այս ախտանշանների արտահայման չափը կախված է պոլիպների տեղակայումից և չափերից: Հիվանդները նշում են նաև հոտառության և համի զգացողության նվազում: Կարող են լինել հազի, փռշտոցի նոպաներ, քթից շճային արտադրություն: Եթե առկա է հարքթային ծոցերի բորբոքում, արտադրությունները հնարավոր է լինեն նաև շճա-թարախային: Գանգատներից են նաև գլխացավը, թուլությունը, անքնությունը, ականջներում` աղմուկը: Ô±ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¨ Ախտորոշումը դրվում է` ելնելով բուժառուի գանգատներից և ռինոսկոպիայի օգնությամբ քթի խոռոչի հետազոտությունից: Պոլիպներն առանձնանում են որպես գունատ, այտուցված գոյացություններ, զգայուն չեն, հաճախ լինում են երկկողմանի: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Բուժումը վիրահատական է, որի ժամանակ պոլիպները հեռացվում են: Վիրահատությունը կատարվում է սրացման շրջանից հետո, տեղային անզգայացմամբ, էնդոնազալ (քթի խոռոչով): Ցուցման դեպքում նշանակվում է հակաբակտերիալ բուժում: Եթե լինում են հաճախակի կրկնություններ, վիրահատությունը կատարվում է հարքթային ծոցերի վրա, որոնք պոլիպների առաջացման հիմքն են: Նյութը ՝ armeniamedicalcenter.am