
129 views
Ռադիկուլիտը (լատ. radicula – արմատ) ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություն է, որն առ աջանում է ողնուղեղային նյարդարմատների վնասվածքի, բորբոքման կամ սեղմվելու արդյունքում: Ռադիկուլիկտը լայնորեն տարածված հիվանդություն է, որով հիվանդանում է 40 տարեկանից բարձր բնակչության 10 %-ից ավելին:Ռադիկուլիտի առաջացման հիմնական պատճառը միջողնային սկավառակի ճողվածքն է հանդիսանում: Դրա հետևանքով սկավառակի միջուկը կարող է շփման մեջ մտնել իրեն մոտ գտնվող ողնուղեղի նյարդարմատների հետ, ինչի ադյունքում վերջիններս ճնշվում են և ցավ առաջացնում: Մնացած դեպքերում նյարդարմատների վրա կարող են ազդեցություն ունենալ օստեոֆիտները, ողնաշարային խողովակի նեղացումը: Ռադիկուլիտի ախտանիշները տարբեր են, սակայն դրանց կարելի է խմբավորել հետևյալ կերպ. Ցավ կամ անհարմարություն – բութ ցավի տեսքով, որն առաջանում է պարբերաբար և վերածվում մշտապես ուժասպառող ցավի: Որպես օրգանիզմի պաշտպանիչ գործոն, ցավը վկայում է նյարդարմատների վնասվածքների մասին: Զգայունության խանգարում – անհրաժեշտ է նշել, որ ողնաշարը բավականին բարդ կառուցվածք ունի: Գիտակցաբար և անգիտակցաբար մարդը կատարում է մեծաթիվ քանակով շարժումներ: Սակայն շարժումների ներդաշնակության պահպանման համար ուղեղի, մկանների և զգայական ընկալիչների միջև պետք է հետադարձ կապ լինի: Նյարդարմատների ճնշման արդյունքում խանգարվում է ազդակների՝ երկու ուղղություններով անցկացումը: Հետևաբար խանգարվում է նաև զգայունությունը և ազդակների հաղորդումը մկաններին: Մկանային թուլություն – երբեմն առաջանում է մասն ակի մկանային թուլություն՝ շարժողական նեյրոնների առանձնակի սեղմման արդյունքում: Մկանների բնականոն գործունեությունը հնարավոր է ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի հետ երկկողմանի կապի առկայության դեպքում: Նյարդարմատի սեղմումը, որ պայմանավորված է միջողնային ճողվածքով, օստեոֆիտներով, ընդհատում է ազդակների հաղորդումը և դադարեցնում նորմալ մկանային գործառույթի աշխատանքը: Ազդակների նորմալ հաղորդման շարունակական խանգարումը հանգեցնում է մկանային հյուծման և դանդաղաշարժության: Նյարդարմատի ախտահարման մակարդակից կախված՝ տարբերակում են ռադիկուլիտի հետևյալ տեսակները. Ուսապարանոցային -Ուսապարանոցային ռադիկուլիտի ժամանակ ցավը նկատվում է ծոծրակի, ուսի, թիակի շրջաններում, ուժեղանում է գլուխը շրջելիս, ձեռքերը շարժելիս, փռշտալիս, հազալիս: Ծանր դեպքերում զգացվում են ձեռքի մաշկի թմրածություն, այրոց և ծակոց, խանգարվում է զգացողությունը, աստիճանաբար առաջանում են մկանների թուլություն և ապաճում: Կրծքային -Կրծքային ռադիկուլիտը հազվադեպ է հանդիպում: Այն դրսևորվում է միջկողային շրջանի ցավերով, որոնք ուժեղանում են շարժվելիս և խորը շնչելիս: Գոտկասրբոսկրային -Առավել տարածված է գոտկասրբոսկրային ռադիկուլիտը , որը նաև անվանում են նստանյարդաբորբ: Այս դեպքում ցավերը լինում են գոտկասրբոսկրային, նստատեղի, ազդրի, սրունքի, ինչպես նաև ոտնաթաթի շրջանում: Շարժումների ժամանակ ցավն ուժեղանում է, ինչի պատճառով հիվանդը խուսափում է կտրուկ շարժումներից: Պառկած ժամանակ ընդունում է հարկադրական դիրք` ոտքը հոդերում ծալելով: Հիվանդ ոտքի մկանները թառամում են, ավելի ուշ` ապաճում: Ô±Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ³Õ¡Õ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¸Õ²Õ¶Õ¡Õ·Õ¡Ö€Õ« Õ£Õ¸Õ¿Õ¯Õ¡Õ½Ö€Õ¢Õ¸Õ½Õ¯Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¼Õ¡Õ¤Õ«Õ¯Õ¸Ö'Õ¬Õ«Õ¿Õ« Õ°Õ¥Õ¿Ö‡ÕµÕ¡Õ¬ Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¨. Իշիաս (իշիալգիա): Ռադիկուլիտի տվյալ տեսակի դեպքում ցավերը լինում են նստատեղի, ազդրի, սրունքի, ինչպես նաև ոտնաթաթի շրջանում: Երբեմն բացի ցավերը՝ նկատվում է նաև մկանային թուլություն: Դա կապված է նստանյարդի ախտահարման կամ բորբոքման հետ: Իշիասի դեպքում ցավերը լինում են կրակոցի, էլեկտրական հարվածի պ ես, նաև հնարավոր է այրոց, ծակծկոց, միաժամանակ թմրածություն և զգացողականության խանգարում: Ցավերը կարող են լինել ինտենսիվության տարբեր աստիճանների՝ մեղմից մինչև այնքան ուժգին, որ մարդ չի կարողանում պառկել, նստել, կանգնել, քայլել, թեքվել կամ պտտվել: Ռադիկուլիտը բուժում է բժիշկը ` վերացնելով հիվանդության առաջացման պատճառները: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բուժումը ժամանակին սկսել և բուժվել կանոնավոր: Բժշկի հսկողությամբ ցավազրկող դեղամիջոցների հետ մեկտեղ պետք է կատարել բուժական մարմնամարզություն և ողնաշարի ձգումներ: Խորհուրդ չի տրվում ինքնուրույն ընդունել ցավազրկող դեղամիջոցներ և ջերմային բուժարարողություններ, քանզի գոտկատեղի ցավերը կարող են ի հայտ գալ նաև այլ հիվանդությունների դեպքում, երբ ջերմային բուժարարողությունը հակացուցված է: Օգտակար է առողջարանային բուժումը: Ռադիկուլիտը կանխելու համար էական նշանակություն ունի օրգանիզմի կոփումը, ինչպես նաև կանոնավոր մարմնամարզությունը և սպորտով զբաղվելը: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ» պատրաստեց`Ա.Հարությունյան