
267 views
Ռնգախոսությունը հունարեն rinos - քիթ և Lalia –խոսք բառերի միացությունից առաջացած տերմին է: Ռնգախոսություն կոչվում է ձայնի տեմբռի և արտաբերական այն խանգարումը, որն ուղեկցվում է արտաբերական ապարատի անատոմո-ֆիզիոլոգիական մի շարք խանգարումներով: Ռնգախոսության ժամանակ համարյա միշտ առկա է խոսքի քթային երանգը: Նորմալ հնչյունարտաբերման համար` օդի հոսքը վեր բարձրանալով մտնում է խոռոչ, փափուկ քիմքի և կոկորդի հետին պատի հետ առաջացնում է քմակոկորդային փական, որի շնորհիվ էլ օդը մտնում է բերանի խոռոչ: Այդ քմակոկորդային փականի ուժը կախված է հնչյուններից: Փափուկ քիմքը և կոկորդի հետին պատը ավելի ուժեղ են միանում բաղաձայն հնչյունների ժամանակ և ավելի քիչ` ձայնավորների ժամանակ: Ռնգախոսությունը լինում է 3 տեսակ. բաց, ÖƒÕ¡Õ¯, խառը Բաց ռնգախոսության ժամանակ բոլոր հնչյունները դառնում են ռնգային: Ձայնավոր հնչյունների մեջ ամենաշատը տուժում են ի և ու ձայնավորները, ամենաքիչը` ա հնչյունը: Բաղաձայնների արտասանման ժամանակ կոպիտ ձևով խանգարվում է ձայնի տեմբռը: Բաց ռնգախոսությունը ախտորոշելու նպատակով կիրառվում են մի շարք մեթոդներ: Ամենակիրառվողը Բոցմանի մեթոդն է, ըստ որի խնդրում ենք արտասանել ի և ու հնչյուններ: Բաց ռնգախոսության ժամանակ այս երկու հնչյունների հնչեղության միջև առաջանում է մեծ տարբերություն: Մյուս ձևը բժշկական ֆոնեդոսկոպն է, որի մի ծայրը դրվում է լոգոպեդի ականջին, մյուսը պացիենտի քթանցքի մեջ: Արտասանել ի և ու հնչյունները, առաջանում է խուլ, ուժեղ ձայն, եթե առկա է ռնգախոսությունը: Եթե արտասանվում է ֆ, ս, շ, առաջանում է խռպոտ ձայն: Ռնգախոսությունն առաջանում է այն դեպքերում, երբ փափուկ քիմքը քիչ է բարձրանում: Սա լինում է հարբուխի, նշիկների հեռացման և դիֆտերիայից հետո: Ֆունկցիոնալ ռնգախոսության դեպքում փափուկ կամ կոշտ քիմքի ոչ մի օրգանական խանգարում տեղի չի ունենում, ընդորում հիմնականում խանգարվում են ձայնավոր հնչյունները: Բուժման հեռանկարը դրական է: Օրգանական ռնգախոսությունը լինում է ձեռք բերովի և ի ծնե: Ձեռք բերովին գոյանում է փափուկ կամ կոշտ քիմքի պերֆորմացիայի դեպքում: Պատճառը կարող է հանդիսանալ կոկորդի կամ խոռոչի քաղցկեղը, տարբեր տիպի տրավմաները և այլն: Ի ծնե ռնգախոսության ժամանակ լինում են տարբեր ճեղքվածքներ, որոնք վերաբերվում են կոշտ քիմքին, ատամնաշարին: Քանի որ ռնգախոսության այս ձևը ի ծնե է` նշանակում է, որ այն առաջացել է սաղմի զարգացման 7-8 շաբաթվա ընթացքում, երբ ձևավորվում է ռեզոնատոր խոռոչը: Այդ խանգարումները կապում են կենսաբանական ֆակտորների հետ` կարմրուկ, գրիպ, կարմրախտ, մոր էնդոկրին խանգարումների հետ, հոգեկան վնասվածքի և տարբեր քիմիական ազդեցությունների հետ: Կան տեղեկություններ նաև նարկոմանիայի և ալկոհոլի մասին, որոնք ևս բացասաբար են ազդում սաղմի զարգացման ընթացքի վրա: 600-1000 ծնվածներից մեկը ունենում է ռնգախոսություն: Ô²Õ¶Õ¡Õ®Õ«Õ¶ Õ³Õ¥Õ²Ö"Õ¾Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ´Õ¨ Ճեղքվածքները լինում են` շրթունքների, վերևի ատամնաշարերի, կոշտ և փափուկ քիմքի, փափուկ քիմքի լեզվակի: Ճեղքվածքները լինում են` միակողմանի և երկկողմանի: Նման երեխաները վիրահատվում են մի քանի փուլերով: Եթե երեխայի արատի վիրահատությունը սկսվում է 10 օրեկանից մինչև մեծ տարիքը այս տարիքում վիրահատում են շրթունքը և քիմքը: Ռնգախոս երեխաների հոգեկանը ունի մի շարք յուրահատկություններ: Կարող են լինել հոգեկան զարգացման հապաղում ունեցող և նորմալ երեխաներ: Որոշ երեխաների մոտ նկատվում են վեգետատիվ ռեակցիաներ և վարքով տարբերվում են նորմալ երեխաներից` դյուրագրգիռ են, կարող են ունենալ մի շարք փսիխոգեն ռեակցիաներ, անվստահ են սեփական ուժերի վրա: Բնորոշ է զգացողության իջեցումը, խանգարված է գրավոր և բանավոր խոսքը, արտաբերումը կարող է խանգարված լինել, բացի ֆ հնչյունից: Õ"Õ¡Õ¯ Õ¼Õ¶Õ£Õ¡ÕÕ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Առաջանում է այն ժամանակ, երբ քթային ռեզոնատորը փոքրացած է կամ փակ է: Ամենամեծ քթային ռեզոնացիա ունեն մ և ն հնչյունները: Նորմալ արտասանության ժամանակ քթակոկորդային փականը մնում է բաց վիճակում և օդի հոսքը անցնում է քթի խոռոչ: Եթե այդ հնչյունների համար քթային ռեզոնանսը բացակայում է, ապա նրանք հնչում են ինչպես բերանային` բ և դ հնչյունները: Խոսքը դառնում է անհասկանալի, որոշ չափ փոփոխվում է ձայնավոր հնչյունների ձայնեղությունն ու հնչեղությունը: Փակ ռնգախոսության պատճառը հիմնականում այն փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում քթի խոռոչում կամ քմակոկորդային փականի ֆունկցիայի խանգարումը: Տարբերում են փակ ռնգախոսության 2 ձև. Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ ÖƒÕ¡Õ¯ Õ¼Õ¶Õ£Õ¡ÕÕ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö', Õ¥Ö€Õ¢ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¾Õ¡Õ® Õ§ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Ö"Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¼Õ¥Õ¦Õ¸Õ¶Õ¡Õ¿Õ¸Ö€Õ¨, Õ°Õ¥Õ¿Õ«Õ¶ ÖƒÕ¡Õ¯ Õ¼Õ¶Õ£Õ¡ÕÕ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, Õ¸Ö€Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ ÖƒÕ¸Ö"Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Ö"Õ©Õ¡Õ¯Õ¸Õ¯Õ¸Ö€Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ¸Õ¼Õ¸Õ¹Õ¨: Առաջնային փակ ռնգախոսություն առաջանում է, երբ քթի խոռաչում հայտնաբերվում են ուռուցքներ, պոլիպներ, քթի միջնապատի ծռում և այլն: Հետին փակ ռնգախոսություն` դիտվում են ֆիբրոմաներ, քթակոկորդային պոլիպներ և մի շարք այլ քթակոկորդային ուռուցքներ: Փակ ռնգախոսությունը կարող է լինել նաև ֆունկցիոնալ բնույթի: Այս դեպքում քթի խոռոչը ազատ է, քթային շնչառությունը խախտված չէ, սակայն ռնգային և ձայնավոր հնչյունների տեմբռը խախտված է: Այս ժամանակ փափուկ քիմքը ռնգային հնչյուններ արտասանելիս կտրուկ բարձրանում է վերև և փակում դեպի քթի խոռոչ տանող ճանապարհը: Օրգանական փակ ռնգախոսության ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել այն պայմանները, որոնք առաջացնում են այդ տիպի ռնգախոսություն: Բացի վիրահատությունը անց են կացնում մի շարք լոգոպեդական վարժություններ քթային և բերանային շնչառությունը շերտավորելու, փափուկ քիմքը և կոկորդի հետին պատի վարժեցման համար: Դնում են մ և ն հնչյունները` որոշակի վիբրացիա առաջացնելով քթի խոռոչի հիմքում: Նույն ձևով վարժեցնում են ձայնավոր հնչյունները: Աշխատանքի վերջին փուլում լոգոպեդը ուժեղացնում է ձայնավոր հնչյունների հնչողությունը և իրար է հակադրում պ, ր, մ, տ, դ, ն հնչյունները: Ô½Õ¡Õ¼Õ¨ Õ¼Õ¶Õ£Õ¡ÕÕ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Այս դեպքում փոքրացած է քթային ռեզոնատրը, երբ արտասանում են քթային հնչյունները: Այս ձևին տիպիկ է փափուկ քիմքի կարճությունը, որը զուգակցվում է լորձաթաղանթում թաքնված ճեղքի, քթի խոռոչի պոլիպների հետ, որոնց պատճառով էլ օդի հոսքը չի անցնում քթի խոռոչով: Ռնգախոս երեխաների գրավոր և բանավոր խոսքի առանձնահատկությունները Ռնգախոսների հնչյունարտաբերման թեքությունը` հնչյունատարբերակման լսողության թերզարգացման արդյունքն է, որի հետևանքով էլ հնչյունների պատկերները չեն շերտավորվում և լիարժեք հիմք չեն կարող դառնալ գրավոր խոսքի համար: թերությունները կապված են արտաբերական ապարատի և խոսքի կորեկցիայի վիճակի հետ: Եթե վիրահատությունը շուտ է կատարվում, ապա արտաբերական ապարատի շարժումը սկսվում է ժամանակին: Բանավոր խոսքու վերանում է քթային երանգը, արագ է ձևավորվում հնչյունարտաբերումը, ֆոնեմատիկ ապարատը, որի հետևանքով քիչ է խանգարվում բանավոր խոքսը: Ռնգախոսներին յուրահատուկ սխալներն ունեն նույն արտահայտությունը, ինչ-որ հնչյունահնչութային խանգարում ունեցողները: Գրավոր խոսքի թերություններում մեծ նշանակություն ունի աղքատ բառապաշարը, քանի որ նրանք շատ քիչ են հաղորդակցվում: Բանավոր խոսքի շտկմանը զուգահեռ` շտկվում է նաև գրավոր խոսքի թերությունները: Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com