
41 views
Հետազոտությունները ցույց են տալիս, որ պոպուլյացիայի 40-45% -ը ունեն այս կամ այն տիպի սեռական խանգարում։ Ցավոք, մարդիկ ովքեր ունեն սեռական խանգարում, միայն 10%-ն է ճիշտ կողմնորոշվում բուժման հարցում։ Իսկ արտամղելով սեռական խնդիրները առաջին հերթին ընկնում է կյանքի որակը, առաջանում է հոգե-սոցիալական ադապտացիայի խանգարում և հետագայում կարող է դրսևորվել այլ երկրորդային հիվանդություններով։ Սեռական խանգարումները բազմագործոնային բնույթ են կրում, այսինքն կարող են պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով։ Ստորև ներկայացված է նրանցից մեկը։ Ամբողջ աշխարհի պոպուլյացիայի մեկ երրորդի մոտ առկա է անեմիա, որից գրեթե կեսը կազմում է երկաթ-դեֆիցիտային անեմիան։ ԱՀԿ տվյալների համաձայն՝ անեմիայի տարածվածությունը կազմում է 24,8%։ Հետազոտությունները փաստում են, որ անեմիան հանդիսանում է հոգեկան բարեկեցության և կյանքի որակի խաթարող կարևորագույն գործոններից մեկն է։ Երկաթ-դեֆիցիտային անեմիայի (ԵԴԱ) ախտանիշներն են․ Ô¾Õ¡ÕµÖ€Õ¡Õ°Õ¥Õ² Õ°Õ¸Õ£Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ô¹Õ¸Ö'Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Տրամադրության անկում Տագնապի զգացողություն Սեռական խանգարումներ Õ"Õ¡Õ·Õ¯Õ« Õ£Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ցավ կրծքավանդակի շրջանում, հաճախասրտություն և/կամ հևոց Գլխացավ, գլխապտույտ Ձեռքերի և ոտքերի սառնություն Լեզվի բորբոքում և ցավ Õ"ÕÖ€Õ¸Ö'Õ¶ Õ¥Õ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€ Ախորժակի իջեցում և/կամ բացակայություն ԵԴԱ կարող է հանդիսանալ սեռական խանգարումների առաջացման համար օբլիգատ, այսինքն՝ պարտադիր գործոն, ինչի մասին վկայում են ԵԴԱ-ի բուժումից հետո սեռական ֆունկցիայի վերականգնման մասին տվյալները։ Բուժման ֆոնի վրա նկատվում է էներգիայի վերականգնում, ֆիզիկական և սոցիալական ակտիվության բարձրացում, դեպրեսիայի և տագնապի ցուցանիշների նվազում, որոնք էլ նպաստում են սեռական ֆունկցիայի լավացմանը։ ԵԴԱ-ն բացասաբար է ազդում սեռական ֆունկցիայի բոլոր դրսևորումների՝ սեռական ցանկության, գրգման և օրգազմի վրա։ Այս դեպքում սեռական խանգարումները հետևանք են ԵԴԱ-ով պայմնավորված հիպոթիրեոզով, դեպրեսիայով, տագնապով, հոգնածությամբ և, իհարկե, որ ամենակարևորն է՝ սեռական հորմոնների (տեստոստերոն) մակարդակի իջեցմամբ։ Հիպոթիրեոզի ժամանակ սեռական խանգարումները կազմում են մոտ 46%, դեպրեսիայի, տագնապների ժամանակ՝ մոտ 50%։ Իսկ տեստոստերոնի անբավարար քանակությունը երկու սեռերի մոտ ազդում է սեռական ցանկության վրա, մինչև անգամ կարող է առաջացնել սեռական ցանկության ու հետաքրքրության ի սպառ բացակայության, սեռական գրգռման խանգարման, որը կանանց մոտ դրսևորվում է հեշտոցի չորությամբ, հետևաբար, ցավով սեռական հարաբերության ժամանակ, իսկ տղամարդկանց մոտ՝ էրեկցիայի խանգարմամբ։ Կան հետազոտություններ, ըստ որի սեռական խանգարումների բուժման արդյունքում կարգավորվում է նաև երկաթի քանակը, քանզի տեստոստերոնը նպաստում է երկաթի ներծծմանը։ Ուստի այս դեպքում խոսքը վերաբերվում է պատճառահետևանքային կապի մասին, և հաղթահարել այս խնդիրները հնարավոր է միայն ճիշտ ախտորոշման դեպքում, քանզի ինքնաբուժումը կամ սխալ բուժումը միայն վնասում է օրգանիզմը։ Այսպիսով՝ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց և/կամ տղամարդկանց մոտ վերոնշյալ խնդիրները բավականին հաճախ են հանդիպում և ժամանակի ընթացքում միջանձնային խնդիրների, աններդաշնակությունների պատճառ են դառնում։ Ուստի հիասթափված, հոգնած, հուսալքված և ընկճված ապրելու փոխարեն ավելի լավ է ժամանակին կանխարգելել կամ գոնե ճանաչել դժվարությունները և լուծել այն, քանզի առողջ մարմինն ու հոգին առողջ միտք են ծնում, իսկ մենք հիմա, առավել քան երբեք, ունենք դրա կարիքը։ Նյութը՝ sexology.am