
75 views
Սեւան միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությանը ծանոթանալու, փորձի փոխանակման եւ ճանաչողական այցերի մեկնարկը տրված է: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այցի առաջին հասցեն եղել է Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզը, որը վերագործարկվել է 2017 թվականից: 2022 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ« Õ¡ÕºÖ€Õ«Õ¬Õ« Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Ô´Õ¤Õ´Õ¡Õ·Õ¥Õ¶Õ« Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡ÕºÕ¡Ö€Õ¿Õ¥Õ¦ Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ³Õ¡ÕÕ¸Ö'Õ´ 75 Õ¥Ö€Õ¥ÕÕ¡, Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' ÕÕ¸Ö'Õ´Õ¢: «Մանկապարտեզ այցելածները` Սեւանի համայնքապետարանի կրթության ոլորտի պատասխանատուները եւ համայնքի մյուս նախակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները ծանոթացան մանկապարտեզի շենքային պայմաններին, շրջայց կատարեցին մանկապարտեզում, որին հաջորդեցին քննարկումները, մասնավորապես` վարչական, ֆինանսական, տնտեսական, ուսումնական, կազմակերպչական բաղադրիչների վերաբերյալ: Դդմաշենի մանկապարտեզի տնօրեն Էմմա Ոսկանյանը ներկայացրեց մանկապարտեզի գործունեությունը եւ առօրյան, ապա տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ: Առաջին հանդիպումը ոչ միայն սպասված էր, այլ նաև ծառայեց իր նպատակին, որը դառնալու է փորձի փոխանակման, ոլորտային հարցերի քննարկման լավագույն հարթակ: Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հաջորդ հանդիպումը կազմակերպել Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզում, որին կհաջորդի տնօրենների գործնական վերապատրաստումը Սեւանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում: Ավելորդ չէ նշել, որ Սեւան համայնքում ներկայում գործող բոլոր 10 մանկապարտեզներում ծնողական վարձավճարները զրոյացված են: Մանկապարտեզների ֆինանսավորումը կատարվում է համայնքային բյուջեի միջոցներով։ Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի մանկապարտեզները վերաբացվել են 2022 թվականի փետրվարի 1-ից, իսկ Լճաշենի, Զովաբերի, Դդմաշենի, Վարսերի, Չկալովկայի մանկապարտեզները՝ մարտի 1-ից»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմինե Ղուկասյանը: Ô½Õ¸Õ½Ö€Õ¸Õ¾ Ô½Õ¬Õ²Õ¡Õ©ÕµÕ¡Õ¶