
59 views
«Առողջապահություն» ամսագիրն իր մշտական «ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ» խորագրում ընթերցողին է ներկայացնում բուժման արդեն հնացած մեթոդներ, որոնք սխալ է կիրառել մեր օրերում և ժամանակակից բժշկությունը խստորեն արգելում է: Ձեզ ենք ներկայացնում համաճարակաբան, առողջապահության կազմակերպիչ Աշոտ Դավիդյանցի պնդումը ճիճվաթափության մեթոդների վերաբերյալ: Մարդու օրգանիզմում բնակվող մակաբույծները, կախված զարգացման բնական ցիկլից և կենսակերպից, բաժանվում են մի քանի տեսակների. մակաբույծներ, որոնք ապրում են աղեստամոքսային համակարգում, և մակաբույծներ, որոնք ապրում են այլ օրգան-համակարգերում: ՀՀ բնակչությունն ասկարիդոզով հիվանդանում է 5% դեպքերում, որը բավական համեստ ցուցանիշ է: Կարելի է ուրախությամբ նշել, որ Ճիճվակրության ցուցանիշները մեր երկրում բավական նվազել են: Կան դրան նպաստող մի շարք գործոններ. բանջարեղենի ավելի մանրակրկիտ մշակումը, երեխաների հիգիենայի պահպանման ավելի բարձր մակարդակը, ջրի հասանելիության խնդրի լուծումը, ջերմոցային կուլտուրաների զզարգացումը: Անդրադառնանք ճիճվակրության և ճիճվաթափության մասին մի քանի թյուր տեսակետների և «չի կարելի»-ների, որոնք, ցավոք, դեռևս արդիական են: Չի կարելի համակարգչային մեթոդներով ախտորոշել ճիճվակրություն: Սա, ցավոք, մեր քաղաքում՝ տարածված, իսկ շատ երկրներում վաղուց արգելված մեթոդ է: Աղեստամոքսային համակարգի մակաբույծների հայտնաբերման լավագույն տարբերակը դրանց ձվիկների հայտնաբերումն է կեղտի մեջ: Որքան էլ ապրենք գերժամանակակից դարում, պարազիտար ձվիկների հայտնաբերման համար անհրաժեշտ է մակաբուծաբան, որը սեփական աչքով կտեսնի դրանք: Õ‰Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ³Õ«Õ³Õ¾Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¾Õ¥Õ¬ ÕºÖ€Õ¸Ö†Õ«Õ¬Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¯ Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾: Մեր երկրում չկա ճիճվակրության համաճարակային իրավիճակ, և առանց հստակ ախտորոշման ճիճվաթափվել նշանակում է միայն դեղամիջոցի անտեղի կիրառում: Õ‰Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Ö€Õ¤Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ¯ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¨ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¥Õ¬ Õ´Õ·Õ¿Õ¡ÕºÕ¥Õ½ Ö‡ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ« Õ³Õ«Õ³Õ¸Ö'Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´Ö‰ Չի կարելի գերագնահատել մակաբույծներին և օրգանիզմում բոլոր փոփոխությունները վերագրել դրանց: Մակաբույծներից խուսափելու համար չի կարելի ուտել հողոտ բանջարեղեն, չստուգված որսի միս, տավարի և խոզի հում միս, ցանկալի է խուսափել նաև չստուգված հում ձկնամթերքից, դելիկատեսներից: Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016 Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան