
85 views
Սնդիկի ազդեցությունը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սնդիկի գոլորշին շնչելը վնասակար ազդեցություն ունի նյարդային, մարսողական եւ իմունային համակարգի, թոքերի եւ երիկամների վրա: Ավելին, այս նյութի ազդեցությունը կարող է ճակատագրական լինել: Մասնագետների կարծիքով՝ սնդիկից թունավորման հետեւանքները կախված են այն կոնցենտրացիայից, որ ստանում են սնդիկ պարունակող տարբեր միացությունները շնչելուց, կուլ տալուց կամ մաշկի վրա ազդեցությունից: Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը ենթարկվել է վնասակար քիմիական նյութի ազդեցության: Ահա սնդիկից թունավորման որոշ ախտանիշներ. Սարսուռ Ô±Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ€Õ«Õ·Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¸Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ†ÕµÕ¡Ö€Õ¤Õ¡Õ´Õ¯Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ§Ö†Õ¥Õ¯Õ¿Õ¶Õ¥Ö€ Գլխացավ Ô¿Õ¸Õ£Õ¶Õ«Õ¿Õ«Õ¾-Õ·Õ¡Ö€ÕªÕ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Հաշվի առնելով սնդիկի ազդեցության հետ կապված ռիսկերը, մասնագետները խորհուրդ չեն տալիս տանը հին ջերմաչափեր կամ սնդիկ պարունակող բարոմետրեր պահել: Ավելի լավ է դրանք փոխարինել նորերով, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութ: Սնդիկի թունավորումից խուսափելու այլ օգտակար խորհուրդներ. Աշխատեք զգուշորեն վարվել եւ վերացնել սնդիկ պարունակող իրերը, ինչպիսիք են ջերմաչափերը եւ լյումինեսցենտային լամպերը։ Õ"Õ¸Õ·Õ¥Õ¯Õ¸Ö'Õ¬Õ¸Õ¾ Õ´Õ« Õ´Õ¡Ö"Ö€Õ¥Ö" ÕºÕ¡Õ¿Õ¡Õ°Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ©Õ¡ÖƒÕ¾Õ¡Õ® Õ½Õ¶Õ¤Õ«Õ¯Õ¨: Սովորեցրեք երեխաներին ձեռք չտալ արծաթագույն հեղուկին: Ճիշտ վերացրեք հին դեղերը, որոնք նույնպես կարող են սնդիկ պարունակել: Սնդիկ պարունակող դեղդամիջոցները հեռու պահեք երեխաներից: Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները հղի կանանց եւ փոքր երեխաներին խորհուրդ են տալիս խուսափել ձկների որոշակի տեսակների օգտագործումից եւ ձկների ընդհանուր ընդունումը սահմանափակել շաբաթական երկու անգամով: Բանն այն է, որ ձկների որոշ տեսակներ, հատկապես ավելի խոշորներն ու գիշատիչները, ունակ են սնդիկը կենտրոնացնել իրենց հյուսվածքներում: Մարդիկ, թունավորումից խուսափելու համար, այդպիսի ձուկ պետք է ուտեն ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ: Նյութը՝ NEWS.am Medicine