
91 views
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցկեղի կանխարգելման մեջ սննդակարգի նշանակությանը վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները: Քանի որ մարդկանց մեծամասնությունը հետաքրքրվում է առողջ կենսակերպի կանոններով, սննդակարգերով և չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկի գործոններով, գիտնականները մեծաքանակ հետազոտություններ են իրականացնում այդ կապը բացահայտելու նպատակով: Ô±Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶Ö" Õ®Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬ ÕÕ¶Õ¤Ö€Õ«Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Õ² Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨. Սուրճ Ազդու՞մ է արդյոք սուրճի կիրառումը քաղցկեղի զարգացման վրա: Որոշ կանանց մոտ կոֆեինը կարող է խթանել կրծքագեղձերի ֆիբրոզ-կիստոզային դիսպլազիայի ախտանիշների դրսևորումը (կրծքագեղձի բարորակ փոփոխությունների տեսակ), սակայնa տվյալներ, որոնք հաստատում են այն փաստը, որ սուրճը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, ինչպիսիք են կրծքագեղձի կամ ցանկացած այլ տեղակայման քաղցկեղը, չկան: Նախկինում կար լայն տարածված կարծիք, որ սուրճի կիրաոումը բերում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը, սակայն վերջերս իրականացված հետաազոտությունները ժխտեցին այս տեսությունը: Ô±Õ¬Õ¯Õ¸Õ°Õ¸Õ¬ Ազդու՞մ է, արդյոք, ալկոհոլի կիրառումը քաղցկեղի զարգացման ռիսկի վրա: Այո: Ալկոհոլը մեծացնում է բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի, լյարդի, կրծքագեղձի, հաստ աղու և ուղիղ աղու չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկը: Մասնագետները տղամարդկանց խորհուրդ են տալիս սահմանափակել ալկոհոլի կիրառումն օրական մինչև երկու բաժին, կանանց՝ մինչև մեկ բաժին: Ô½Õ¸Õ¬Õ¥Õ½Õ¿Õ¥Ö€Õ«Õ¶ Ազդու՞մ է, արդյոք, խոլեսթերինը քաղցկեղի զարգացման ռիսկի վրա: Խոլեսթերին է պարունակում կենդանական ծագման սննդամթերքը, ինչպիսիք են` միսը, կաթնամթերքը, ձուն, կենդանական ճարպը (կարագը, խոզաճարպը): Թեև այս մթերքներից որոշների կիրառումը (օրինակ, կարմիր մսի) կապում են քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հետ, այնուամենայնիվ, ապացուցված չէ, որ քաղցկեղի զարգացման բերում է հենց խոլեսթերինը: Արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, սակայն ապացուցված չէ, որ արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցումը նվազեցնում է չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկը: ÕƒÕ¡Ö€ÕºÕ¥Ö€ Կօգնի՞, արդյոք, ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգը խուսափել քաղցկեղի զարգացման ռիսկից: Քիչ են այն ապացույցները, ըստ որոնց ընդունվող ճարպերի քանակն ազդում է քաղցկեղի զարգացման ռիսկի վրա: Սակայն մեծ քանակությամբ ճարպեր պարունակող բարձր կալորիականությամբ սննդակարգը նպաստում է ճարպակալման առաջացմանը, որն իր հերթին, իսկապես, կապված է քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Գոյություն ունեն հագեցած ճարպաթթուներին վերաբերող տվյալներ, որոնց համաձայն նրանց բարձր մակարդակը բերում է չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկի բարձրացման: Միևնույն ժամանակ, կան որոշ ապացույցներ, որոնք վկայում են ճարպի այլ տեսակների (օմեգա-3 ճարպաթթուները, որոնք առավելապես պարունակում է ձկնամթերքը), միաչհագեցած ճարպաթթուների (զեյթունի ձեթ), ինչպես նաև բազմաչհագեցած ճարպաթթուների՝ քացկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու ունակության մասին: Ձուկ Ձկնամթերքի կիրառումն արդյո՞ք նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Ձուկն օմեգա-3-չհագեցած ճարպաթթուների հզոր աղբյուր է: Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են հուսադրող տվյալներ, որոնց համաձայն այս տեսակի ճարպերը կանխում են ուռուցքների առաջացումը, ինչպես նաև արգելակում են արդեն ձևավորվող նորագոյացության առաջընթացը: Մարդու վրա նմանատիպ ազդեցության մասին տվյալներ դեռևս չկան: ÕƒÕ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ Ճարպակալումն արդյո՞ք մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Ճարպակալումը կապված է որոշ նորագոյացությունների զարգացման ռիսկի հետ, ինչպիսիք են կրծքագեղձի քաղցկեղը (հատկապես դաշտանադադարում գտնվող կանանց մոտ), հաստ աղու, էնդոմետրիումի, կերակրափողի, երիկամների, ինչպես նաև այլ տեղակայման քաղցկեղները: Մարմնի քաշի կարգավորումը կանխում է ո՛չ միայն քաղցկեղի, այլ նաև տարատեսակ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկը: Õ•Ö€Õ£Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶Õ¥Ö€ Արդյո՞ք արդյունավետ է «օրգանական» մթերքների կիրառումը քաղցկեղի զարգացման ռիսկի նվազեցման գործընթացում: «Օրգանական» բառը կիրառվում է առանց պեստիցիդների և գենային փոփոխությունների կիրառման ստացված մթերքները նշելու համար: Ներկայում այս մթերքների՝ քաղցկեղի զարգացման ռիսկը կանխող արդյունավետությունն ապացուցող տվյալներ չկան: