
119 views
Հաշվի առնելով սուր շնչառական վարակների (ՍՇՎ) սեզոնային վերելքի շրջանը՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս անդրադառնալ դրանց տարածվածությանը և առանձնահատկություններին: Սուր շնչառական վարակները ներառում են տարբեր հիվանդություններ, որոնք հարուցվում են մի շարք վիրուսների և բակտերիաների կողմից: Վիրուսային վարակներից առավել տարածված են գրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային (RSV), ռինովիրուսային, կորոնավիրուսային, ադենովիրուսային և այլ վարակները: Դրանք համընդհանուր տարածված հիվանդություններ են, որոնք կարող են ազդել բոլոր տարիքային խմբերի վրա։
ՍՇՎ-երը առաջացնում են վերին և ստորին շնչուղիների բորբոքում՝ որոշ դեպքերում հանգեցնելով լուրջ բարդությունների, հատկապես՝ ռիսկի խմբերի շրջանում (վաղ մանկական հասակի երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, հղիներ, իմունանբավարարությամբ անձինք): ՍՇՎ-ների վարակի հիմնական աղբյուր են հիվանդ մարդիկ, ավելի հազվադեպ` կենդանիները և թռչունները: Այս վարակները փոխանցվում են օդակաթիլային և կոնտակտային մեխանիզմներով : Օդակաթիլային մեխանիզմն իրականացվում է վարակվածների փռշտալու կամ հազալու միջոցով արտազատված և օդում ցրված լորձային մասնիկների ներթափանցմամբ՝ 0,9 մետր շառավղով, իսկ 10 մկմ ցողված մանրդիսպերսային մասնիկները կարող են տարածվել մինչև 1,8 մետր և ավելին։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի աշնան և ձմռան ամիսներին գրանցվում է սուր շնչառական հիվանդությունների սեզոնային աճ: Գրիպի և ՍՇՎ-երի համաճարակային սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբեր-հունվար ամիսներին: Ներկայում մեր երկրում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, պարագրիպի և COVID-19 հիվանդության հարուցիչները։ ՍՇՎ-երի հիմնական ախտանշաններն են՝ Հազ և փռշտոց Õ‹Õ¥Ö€Õ´Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Կոկորդի ցավ Մկանացավ Õ"Õ©Õ¡Õ°Õ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Հևոց կամ շնչառության դժվարացում: ՍՇՎ-ի կանխարգելման համար անհրաժեշտ է՝ Պահպանել շնչառական հիգիենան՝ հազալու, փռշտալու էթիկետը, կրել դիմակներ, Պահպանել ձեռքերի հիգիենան՝ պարբերաբար լվանալ ձեռքերը, կամ ախտահանել, Ô±ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¥Õ¬ Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Ö€ Ö…Õ¤Õ¡ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Խուսափել փակ տարածքներում մարդկանց կուտակումներից, Խուսափել հիվանդների հետ շփումից, Ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել մասնագետի խորհրդակցությանը, չզբաղվել ինքնաբուժմամբ, Արգելված է հատկապես հակամանրէային դեղամիջոցների կիրառումը՝ առանց բժշկի ցուցման։