
283 views
Ստամոքսաբորբն իրենից ներկայացնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն ։ ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ Ստամոքսաբոր բի առաջացման պատճառները բազմազան են։ Սուր ստամոքսաբորբն սովորաբար առաջանում է վատորակ մթերք օգտագործելուց , ինչպես նաև կոշտ , կծու , շատ տաք կամ սառը սննդից ստամոքսի լորձաթաղանթի գրգռվելուց ։ Քրոնիկական ստամոքսաբորբն առաջանում է սնման ռեժիմի մշտական խանգարման հետևանքով։ Հիմն , պատճառներից է ալկոհոլի օգտագործումը , որը , գրգռելով ստամոքսի լորձաթաղանթը , առաջացնում է անատոմիական փոփոխություններ։ Քրոնիկական ստամոքսաբորբը կարող է առաջանալ առանց բժշկի նշանակման և հսկողության որոշ դեղանյութերի՝ հատկապես ացետիլսալիցիլաթթվի ( ասպիրին ), բութադիոնի և այլ ցավամոքիչների ու ջերմիջեցնողների մշտական օգտագործումից։ Քրոնիկական ատամոքսաբորբի առաջացմանը նպաստում են ատամների բացակայությունը , բերանի խոռոչում և ըմպանում քրոնիկական վարակի օջախները ( ոսկրափուտային ատամներ , նշագեդձերի բորբոքում ) ։ Լեղապարկի , լյարդի , ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները ևս նպաստում են քրոնիկական ստամոքսաբորբի համառ ընթացքին ։ Ô±ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Հիմնական ախտանշանները սրտագդալի շրջանում տհաճ զգացողություններն են ( ցավեր , ճնշման զգացում , սրտխառնոց , գխտոց , բերանում տհաճ համ ), որոնք սովորաբար առաջանում են ուտելուց 2-3 ժ հետո և ուղեկցվում են թքարտադրությամբ , փսխումով ։ Վերջինս ժամանակավորապես թեթևացնում Է վիճակը , սակայն տհաճ զգացողությունները լրիվ չեն վերանում ( փսխած զանգվածը պարունակում է սննդի չմարսված մնացորդներ , լորձ և ունի թթու հոտ ) ։ Հիվանդը սննդի նկատմամբ ունենում է նողկանքի զգացում ։ Հաճախ այս երևույթներն ընթանում են ընդհանուր թուլությամբ , գլխացավով , ջերմաստիճանի թեթևակի բարձրացմամբ , մի քանի ժամից որովայնում կարող է առաջանալ գռգռոց , այնուհետև՝ լուծ։ Ճիշտ բուժման և սննդի ռեժիմին հետևելու դեպքում հիվանդությունն անցնում է մի քանի օիից։ Խիստ արտահայտված են լինում ախտածին մանրէներով վարակված սննդից ( ձուկ , մսեղեն և կաթնեղեն , աղցաններ , դոնդողածածկ կերակրատեսակներ , կրեմներ ) առաջացած սուր ստամոքսաբորբի ախտանշանները։ Նման ախտանշաններ լինում են նաև որդանման ելունի բորբոքման ( սուր ), լեղապարկի բորբոքման , ենթաստամոքսային գեղձի բորբոքման և այլ դեպքերում։ Քրոնիկական ստամոքսաբորբը դրսևորվում է տարբեր ձևերով՝ սրտագդալի շրջանում ոչ ուժեղ ցավերով , որովայնում ճնշման , գերլցվածության զգացումով , գխտոցով , այրոցով , սրտխառնոցով , անկայուն կղանքով ( փորկապություն կամ լուծ ) ։ Այս երևույթները սրացման շրջանում ուժեղանում են։ Քրոնիկական ստամոքսաբորբով տառապում են հիմնականում երիտասարդները , հաճախ՝ պատանիները , բնորոշվում է ստամոքսահյութի գերարտադրությամբ , սեզոնային ( գարուն , աշուն ) սրացմամբ , քաղցի ցավերով ։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Սուր ստամոքսաբորբի ժամանակ պետք է շտապ դիմել բժշկի: Բուժումն արդյունավետ կլինի միայն բժշկի նշանակած սննդակարգին հետևելիս։ Սովորաբար սուր երևույթները մեղմանալուց հետո խորհուրդ է տրվում հեղուկ տաք սնունդ՝ ոչ յուղալի ապուրներ , նոսր արգանակ , անուշապուր , կեֆիր , այնուհետև՝ ջրիկ շիլաներ , կարտոֆիլի խյուս , թերխաշ ձու , տրորած միս , շոգեխաշած կոտլետներ , պաքսիմատ։ Սննդակարգի ընդլայնումը բանջարեղենով , մրգով , կաթնաշոռով , խաշած մսով , ձկով , ձվածեղով և այլ մթերքներով կատարվում Է աստիճանաբար՝ 1,5-2 շաբաթվա ընթացքում , սննդի լավ մարսման և ինքնազգացողության լավացման դեպքում ։ Սուր ստամոքսաբորբի կանխարգելումը ներառում է սննդամթերքի սանիտարական հսկողության միջոցառումներ՝ դրանց պատրաստման , պահպանման և վաճառքի բոլոր փուլերում։ Կարևոր է նաև սննդի հիգիենայի անհատական կանոնների պահպանումը՝ խուսափել չեփած մթերք , ինչպես նաև կծու կերակրատեսակներ , համեմունքներ , մարինադներ օգտագործելուց ։ Քրոնիկական ստամոքսաբորբի կանխարգելման համար շատ կարևոր են սննդի ռեժիմի պահպանումը և ռացիոնալ սնուցումը ( օրը 4 անգամ ) ։ Սնունդը պետք է լինի բազմազան , վիտամիններով հարուստ , ստամոքսը չգրգռող։ Պետք է հրաժարվել գերսնվելուց և սպիրտային խմիչքներ օգտագործելուց։ Անհրաժեշտ է ժամանակին բուժել հիվանդ ատամները , սուր և քրոնիկական հիվանդությունները և չօգտագործել ստամոքսի լորձաթաղանթը վնասող դեղեր ։