
81 views
Հարգելի քաղաքացիներ, այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Այս մասին հայտնում է Շրջական միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ «Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։ Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է` ✅ բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը. ✅ սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը. ✅ ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը. ✅ տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը. ✅ ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ. ✅ կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը. ✅ Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները: ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ ❌ մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների). ❌ թռչունների ձվերի հավաքը. ❌ թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն). ❌ ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը. ❌ տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով. ❌ խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը. ❌ արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը: ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է` ❌ ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն. ❌ ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը. ❌ շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի. ❌ ջրային տարածքի աղտոտումը։ ℹ️ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ: Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն: Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։ Եվ վերջում ցանկանում եմ կրկին հորդորել՝ բնության գիրկ այցելելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր շրջակա միջավայրը»,-նշել է նա։