
107 views
Õ€Õ¸Ö'Õ¶Õ¾Õ¡Ö€Õ« 26, 2018 18:00-21:00. « Բուկինիստ » գրախանութում կամփոփվի « Իմ գաղտնի գրքաՍեր » խաղը , որի մասնակիցները գրքերով իրենց սիրո խոստովանությունն են արել՝ գրախանութի միջոցով գաղտնի նվեր թողնելով իրենց սիրելիներին: Մասնակիցներին սպասվում են անակնկալներ, նվերներ: Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում ելույթ կունենա «Կտոր մը երկինք» խումբը (Արև և Աստղ Մախսուդյաններ): 16:00-ին Դավթաշենի Ս.Նահատակաց եկեղեցում կկատարվի խաչերի օրհնության կարգ, որից հետո երիտասարդները թաղապետարանի հետ համատեղ Ս. Սարգսին մարմնավորող ձիավորի ուղեկցությամբ օրհնված խաչերը կբաժանեն երիտասարդներին: 17:00-19:00 -ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի Հսկման ժամերգություն 17:00-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցում կկազմակերպվի Երիտասարդների օրհնության կարգ և երիտասարդներին նվիրված համերգային ծրագիր: 15:30- ին Արևշատի Ս . Աստվածածին եկեղեցուց թափորը ձիավորի ուղեկցությամբ կպտտվի գյուղում: 16:30- ին Արևշատի Ս . Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ: 17:30- ին Արևշատի Ս . Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա ինտելեկտուալ խաղ «Ս. Սարգիսը՝ երիտասարդների բարեխոս» թեմայով: Õ€Õ¸Ö'Õ¶Õ¾Õ¡Ö€Õ« 27, 2018 11:00–ին՝ Ս . Պատարագ ` · Առաջնորդանիստ Ս . Սարգիս եկեղեցում : * Ս. Սարգսի մասունքակիր Աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: * Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: · Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում : · Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում : Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ : 13:00-ին Նոր Նորքի Ս . Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ։ 14:30-ին՝ քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Սիրահարների պուրակ: 16:00-ին՝ տոնական համերգ Սիրահարների այգում: 17:30-ի՝ն զինվորների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Õ€Õ¸Ö'Õ¶Õ¾Õ¡Ö€Õ« 28, 2018 13:00-ին Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ կկազմակերպվիտոնական միջոցառում: Նյութի աղբյուրը՝ qahana.am