
81 views
Ճնշվա՞ծ եք կամ անհանգստացնում է անհիմն նյարդայնությո՞ւնը: Սկսե՞լ եք արագ քաշ հավաքել կամ նիհարել: Այս և շատ ու շատ իրար հետ բոլորովին կապ չունեցող ախտանիշներ հանդիպում են վահանաձև գեղձի տարատեսակ պաթոլոգիաների ժամանակ: Սոնոգրաֆիա միջոցով դրանց ախտորոշման մասին կխոսենք ուլտրաձայնային հետազոտման մասնագետ, "Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի" բժիշկ Լիլիթ Հովհաննիսյանի հետ: -Ո՞ր ախտանիշներն են հանդիսանում ցուցանիշ վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնելու համար: -Նյարդայնությունը, տրամադրության հաճախակի փոփոխությունը, մարմնի ջերմաստիճանի բարձր լինելը, հազ, կոկորդի հատվածում տհաճ զգացողությունը, սրտի ռիթմի խախտումը, մարմնի քաշի կտրուկ փոփոխությունը, տրեմորը, չափից շատ մազաթափությունը, նոր գոյացությունների հայտնաբերումը, ուռուցքի կասկածը: Փորձագետները խորհուրդ են տալիս վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնել տարին մեկ անգամ: Հատկապես այս խորհուրդը վերաբերում է 35 տարեկանից բարձր կանանց: Սա այն տարիքային խումբն է, որը հաճախ տառապում է այս հիվանդությունից: Ուլտրաձայնային հետազոտությունը կարող է հայտնաբերել դա վաղ փուլերում, և բուժումը կարող է լինել ավելի հաջող: -Ի՞նչ է հայտնաբերում վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը: -Սոնոգրաֆիայի օգնությամբ հստակեցվում է օրգանի դիրքը, չափսը, յուրաքանչյուր բաժնի և ընդհանուր (կախված տարիքից և սեռից) ծավալը, կառուցվածքը (միատարր, ոչ միատարր, միացումների առկայությամբ), դեպի գեղձ և հայտնաբերված գոյացություններ արյան հոսքը: Վերջիններում նաև հստակեցվում է բարորակ/չարորակ նշանները: – Ինչպե՞ս է իրականացվում վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը: -Գործընթացը կատարվում է հորիզոնական վիճակում, մեջքին պառկած, մի փոքր ետ թեքված գլխով: Միջին հետազոտությունը տևում է 10-15 րոպե: -ÕˆÖ€Ö"Õ¡Õ¶Õ¸ÕžÕ¾ Õ§ Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£ Ö‡ Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¡Õ°Õ¡Õ¶Õ¡Õ±Ö‡ Õ£Õ¥Õ²Õ±Õ« Õ½Õ¸Õ¶Õ¸Õ£Ö€Õ¡Ö†Õ«Õ¡Õ¶: -Ô±ÕµÕ½ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¶ Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£ Õ§, Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¡Ö‡ ÕµÕ¸Ö'Ö€Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö'Ö€ Õ¸Ö'Õ¬Õ¿Ö€Õ¡Õ±Õ¡ÕµÕ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, Ö‡ Õ¢Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶ Õ«Õ¶Ö†Õ¸Ö€Õ´Õ¡Õ¿Õ«Õ¾ Õ§: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¨ ` mashroom.am