
133 views
Վլ.Ավագյանի անվան Բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքն առաջինն է ՀՀ-ում, որն սկսում է բիոսոսնձի կիրառումը վարիկոզի բուժման համար: Այն անփոխարինելի ու ժամանակակից միջոց է, խիստ անհրաժեշտ ու արդյունավետ միջամտություն: https://youtu.be/A_7OdJbZHQo Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, Անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը բացատրում է՝ այս միջամտության դեպքում չկա ցավազրկման անհրաժեշտություն, ընդամենը տեղային ցավազրկմամբ երակի մեջ անցկացվում է հատուկ կատետր, որով հատուկ բաղադրությամբ սոսինձը դուպլեքս հետազոտության հսկողությամբ կաթիլ-կաթիլ ներարկվում է, ու անպիտան դարձած, լայնացած ու դեֆորմացված անոթի պատերը կպչում են իրար: Այսպիսով վնասված անոթն արդեն դադարում է գործել. չգործող, լայնացած երակի պատերը պարզապես սոսնձվում են՝ կանխելով թրոմբոտիկ բարդությունները եւ վարիկոզ հիվանդության դեպքում առկա այլ ռիսկերը: Սա լայնացած երակների պարագայում ներերակային լազերային և ռադիոհաճախային կոագուլյացիային որոշ դեպքերում փոխարինման եկած միջոց է: Սոսնձի ամենակարեւոր առանձնահատկություններից է, որ այն չի տարածվում ոչ ցանկալի մասերում: Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնում պրոֆեսիոնալ թիմի կողմից բարձր արդյունավետությամբ կատարվում են երակներին առնչվող բոլոր ծառայությունները՝ ոչ միայն առաջադեմ, այլեւ եզակի միջամտություններ: Այդօրինակ ծառայություններից մեկն էլ հենց բիոսոսնձի կիրառումն է: Բիոսոսինձը կիրառելու համար կենտրոնում մասնագետները նաև հատուկ վերապտասրատում են անցել: Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Նյութի աղբյուրը՝http:// araratnews.am