
47 views
ÕŽÕ«Õ¥Õ¶Õ¶Õ¡Õ¶ Õ¿Õ¡Õ½Õ¶Õ¥Ö€Õ¸Ö€Õ¤ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Õ¡Õ¶Õ¨Õ¶Õ¤Õ´Õ¥Õ», Mercer Õ´Õ«Õ»Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¸Õ¶Õ½Õ¡Õ¬Õ¿Õ«Õ¶Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¨Õ¶Õ¯Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¯Õ¡Õ®Õ¸Õ¾, Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ« Õ¬Õ¡Õ¾Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ¶ Õ§ Õ³Õ¡Õ¶Õ¡Õ¹Õ¾Õ¥Õ¬ Õ«Ö€ Õ¯Õ¥Õ¶Õ½Õ¡ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾: ÕŽÕ¡Ö€Õ¯Õ¡Õ¶Õ«Õ·Õ¨, Õ¸Ö€Õ¨ Õ©Õ¾Õ¸Õ¾ 21-Ö€Õ¤Õ¶ Õ§, Õ°Ö€Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ¯Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ´Õ¡Ö€Õ¿Õ« 13-Õ«Õ¶, Õ¤Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¾Õ¥Õ¬ Õ§ 231 Ö"Õ¡Õ²Õ¡Ö": 1,9 մլն բնակչություն ունեցող Ավստրիայի մայրաքաղաքն առաջատարն է մի շարք ցուցանիշներով (ընդամենը՝ 39), որոնք վերաբերում են, մասնավորապես, սոցիալական միջավայրին, տրանսպորտին, հանգստին, քաղաքական կայունությանը եւ բիզնեսի համար գրավչությանը: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է Ցյուրիխը, որն ապրելու համար զգալի չափով ավելի թանկ է Վիեննայի համեմատությամբ: Երրորդ հորիզոնականում տեղ են գտել միանգամից երեք քաղաքներ՝ Օքլենդը, Մյունխենը եւ Վանկուվերը, որը վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ եռյակում ներկայացնում է Հյուսիսային Ամերիկան: Իրենց դիրքերը, որպես Ասիայի, Հարավային Ամերիկայի եւ Աֆրիկայի առաջատարներ, պահպանել են Սինգապուրը (25), Մոնտեվիդեոն (78) եւ Պորտ-Լուին (83)՝ համապատասխանաբար: Ցուցակի վերջին տեղն զբաղեցնում է Բաղդադը: Եվրոպական քաղաքներն աշխարհում շարունակում են առաջատար դիրքերում մնալ կյանքի որակի մակարդակով. առաջին քսանյակում տեղ են գտել աշխարհի այդ մասի 13 քաղաքներ: Իրենց դիրքերը պահպանել են Բեռլինը (13), Փարիզը (39) եւ Լոնդոնը (41): Մադրիդը (46) բարձրացել է երեք հորիզոնականով, իսկ Հռոմը (56)՝ մեկով: Մոսկվան զբաղեցնում Է 167-րդ դիրքը, իսկ Սանկտ-Պետերբուրգը՝ 174-րդը: Առանձին վարկանիշում մոլորակի ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Լյուքսեմբուրգը: Նրան հաջորդում են Հելսինկին եւ շվեյցարական երեք քաղաքներ՝ Բազելը, Բեռնը եւ Ցյուրիխը: Սանկտ-Պետերբուրգն զբաղեցնում է 197-րդ տեղը, Մոսկվան՝ 200-րդը: Վերջերս իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վատացել են Բրյուսելի (47) եւ Աթենքի (102) դիրքերը: Այդ ցուցանիշով վերջին՝ 231-րդ տեղում Դամասկոսն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Նյութը՝ 168.am