
137 views
Տատու՞ եք որոշել անել Ձեր մարմնի որևէ հատվածին, թե՞ որոշել եք դիմել դիմահարդարի օգնությանը տատուաժի միջոցով ասենք հոնքերի կորեկցիայի համար: Կարդացե'ք, այս խորհուրդները: Դաջվածքների համար օգտագործվող գունանյութը կարող է արտահայտված ալերգիայի պատճառ դառնալ Մաշկաբանի և ալերգոլոգի խորհրադտվությունն է պետք, եթե ունեք ալերգիա կամ մաշկային խնդիրներ: Ալերգիկ հակումներ ունեցողներին հատկապես վտանգավոր է դաջվածքի կարմրադեղնավուն երանգները: Օրգանիզմի պատասխան ռեակցիան հասկանալու համար, առաջին օր հարկավոր է աննշան դաջվածքանյութ ներմուծել մաշկի տակ, մեկ օր անց եթե ալերգիկ ռեակացիաները բացակայում են, ուրեմն կարելի է շարունակել: Սալոնը պետք է ունենա համապատասխան լիցենզիա , վարպետը՝ առնվազն միջին մասնագիտական բժշկական կրթություն Դաջվածքի իրականացման պրոցեսը լիարժեք բժշկական միջամտություն է, որի ընթացքում վնասվում է էպիդեմիսը՝ մաշկի վերին շերտը: Ինչպես ցանկացած այլ բժշկական միջամտություն, որի ժամանակ վնասվում են արտաքին ծածկույթները կամ գործ են ունենում արյան հետ, անհրաժեշտ է օգտագործվող գործիքների լիարժեք ախտահանում: Այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են ՁԻԱՀ-ը, հեպատիտ C-ն անցնում են հենց արյունային ճանապարհով: Բացի նշված կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններից, նման պրոցեդուրաների ժամանակ կարելի է հեշտությամբ ձեռք բերել մաշկի թարախային հիվանդություններ: Գոտկատեղի շրջանում արվող դաջվածքները էպիդուրալ անզգայացմամբ ծննդաբերությունների ժամանակ կարող են խնդիրներ առաջացնել Հաշվի առնելով ծննդաբերության ժամանակ հնարավոր էպիդուրալ անզգայացման անհրաժեշտությունը, կանանց խորհուրդ չի տրվում դաջվածքներ անել գոտկատեղին: Էպիդուրալ անզգայացման ժամանակ դեղանյութը ողնաշարի գոտկային ողերի հատվածից ներարկվում է դեպի ողնուղեղի թաղանթներ: Դաջվածքի առկայության դեպքում անզգայացնող նյութը ներարկելիս դաջվածքի գունանյութն հնարավոր է մեխանիկորեն ողնուղեղային տարածություն ներմուծվի` հանգեցնելով վտանգավոր հետրանքների: 4. Արևայրուք ընդունելը կլինի ավելի դժվար Դաջվածքները զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Ճառագայթման նույնիսկ փոքր դոզաները կարող են առաջացնել մաշկի այրվածք, հատկապես, եթե դաջվածքի մեջ կան դեղին կամ կարմիր գույներ: Այս իսկ պատճառով դաջվածքի համար ցանկալի է ընտրել մարմնի այնպիսի հատվածներ, որոնք հնարավորինս քիչ են լինում արևի տակ: 5. Դաջվածքների հեռացումը նույն առողջական ռիսկերն ունի ինչ` անելը Կա դաջվածքների հեռացման 3 հիմնական տարբերակ՝ վիրաբուժական (մաշկի դաջվածքով հատվածի հեռացում), դերմաբրազիա (մաշկի մկաերեսային շերտի քերում) և լազերային (գունանյութի քայքայում լազերի միջոցով): Ժամանակակից մեթոդը լազերայինն է, որի դեպքում մաշկը չի վնասվում, այն գրեթե ցավոտ չէ և ամենաանվտանգն է ինֆեկցիոն առումով: Շատ բան կախված է նաև մաշկի տեսակից, օգտագործված գունանյութերից և վարպետից: Լազերայինը տարբերակն ունի հակացուցումներ՝ էպիլեպսիա, հղիություն, ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդություններ: Նյութի աղբյուրը՝ 168.am