
169 views
Գիտենք , որ աշխարհի տարբեր ազգեր ունեն միմյանց ողջունելու իրենց ձևերը: Օրինակ՝ անգլիացիների համեմատ ամերիկացիներն ավելի շփվող են: Դա արտահայտվում է նրանով, որ ծանոթանալիս ամերիկացիները կարող են ջերմ ողջագուրվել և ուսին թփթփացնել: Չեխիայում բարևելուց հետո. <Բարև Ձեզ, ինչպես եք: Ինչպես է Ձեր առողջությունը> հարցին զրուցակիցը միայն բողոքներ և դժվարություններ է լսում: Դա ասվում է ուրախ տոնով, կարծես թե նրանք հպարտանում են այդ դժվարություններով և ուզում են ասել, որ միայն անբաններն են անդարդ ապրում, իսկ խելոք մարդիկ միշտ էլ դժվարություններ ունեն: Ճապոնիայում ձեռքսեղմումն ընդունված չէ , քանի որ նրանք գտնվում են, որ դա օտարների ժեստ է : Այն հատկապես անընդունելի է կանանց կողմից, իսկ եթե նրանք նկատում են ձեռքսեղմող կին, ապա իրենց մոտ այդ կնոջ մասին շատ բացասական կարծիք է ստեղծվում: Գիտնականները դա բացատրում են 2 պատճառով. նախ՝ ճապոնացիները խուսափում են ուղիղ հայացքից, որը ձեռքսեղման ժամանակ անխուսափելի է, 2-ը՝ նրանց դուր չի գալիս մեկը մյուսին դիպչելը: Ճապոնացիների սովորույթներից է ողջունելիս խոնարհվելը: Սովորական ողջույնի ժամանակ ճապոնացիները խոնարհվում են 15 անգամ, իսկ հարգարժան անձի հանդեպ մեծարանքն արտահայտելու համար նրանք խոնարհվում են 90 անգամ: Իր մասին խոսելիս ճապոնացին ձեռքը հպում է ոչ թե կրծքին, ինչպես եվրոպացիները, այլ քթին : Կորեայում ձեռքսեղմումը կիրառվում է ծանոթի հետ հանդիպելիս , ծանոթանալիս և պաշտոնական հանդիպմանը: Հարգանքի նշանը է ձեռքով բարևելը և երկար թափահարելը: Կորեացին, ճապոնացու նման, որպես հարգանքի նշան, նաև խոնհարվում է: Արաբները հանդիպելիս ձեռքը սեղմում են և ձեռքի ափը տանում են ճակատն ու մի փոքր խոնհարվում, իսկ երկար բաժանումից հետո իրար հանդիպելիս գրկում և համբուրում են՝ երկար ժամանակ չբաժանվելով: Ձեռքսեղմման ընթացքում արաբները իրար աչքերի մեջ չեն նայում. դա վատ է դիտվում: Եթե հանդիպում են 2 արաբ, ապա նրանք ողջունում են միմյանց հետևյալ բառերով. <Խաղաղություն ձեզ> կամ <Խաղաղություն, առատություն և Աստծո օրհնություն>, պատասխանը հետևում է . <Ձեզ էլ խաղաղություն> կամ <Ձեզ նույնպես>: Նյութի աղբյուրը՝ ԱռողջԲլոգ