
75 views
Կառավարությունը ապրիլի 15-ի նիստին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ, որի համաձայն տոնական երկու նոր օր է ավելացել։ Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը կնշվի ապրիլի վերջին ուրբաթ օրը։ Ապրիլի 24-ը ուրբաթ օրվա հետ համընկնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը նշվում է ապրիլի վերջին հինգշաբթի օրը: Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¢Õ¸Ö'ÕµÕ½Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö…Ö€Õ¨ Õ¯Õ¶Õ·Õ¾Õ« Õ´Õ¡ÕµÕ«Õ½Õ« 12-Õ¨Ö‰ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օր նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովման տեսանկյունից բույսերի առողջության պաշտպանության և անասնաբուժության բնագավառների դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու հանգամանքով։ Հարկ է նշել, որ զարգացած երկրներում անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառները հանդիսանում են խիստ կարևոր և արժանանում են առանձնակի ուշադրության։ Գործնականում գրեթե բոլոր երկրներում նշվում է անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։ Միջազգային կազմակերպությունների կողմից ևս նշվում են այդ օրերը։ Մասնավորապես․ Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից յուրաքանչյուր տարի ապրիլ ամսի վերջին շաբաթ օրը նշվում է անասնաբույժի միջազգային օրը։ Õ"Õ«Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ¡Õ¦Õ£Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Ö€Õ¥Õ¶Õ« Ö‡ Õ£ÕµÕ¸Ö'Õ²Õ¡Õ¿Õ¶Õ¿Õ¥Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¾Õ¡Õ® Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ±Ö‡Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ±Õ¡ÕµÕ¶ Õ´Õ¡ÕµÕ«Õ½Õ« 12-Õ¨ Õ°Õ¼Õ¹Õ¡Õ¯Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ¢Õ¸Ö'ÕµÕ½Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ«Õ»Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Ö…Ö€Ö‰ Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի միջազգային հայտարարված օրը չնշելու հանգամանքը պայմանավորված է քաղաքացու օրվա հետ հնարավոր համընկման հանգամանքով։ Հաշվի առնելով անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառների կարևորությունը բնակչության կյանքի և առողջության, բույսերի և կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից՝ առաջարկվում է նշել անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: