
8 views
Արդյո՞ք տուբերկուլոզով վարակվելը նշանակում է լինել տուբերկուլոզով հիվանդ։ Տուբերկուլոզը (պալարախտ) մարդու օրգանիզմում հայտնվում և զարգանում է հետևյալ փուլերով՝ վարակի փուլ, գաղտնի (լատենտ) և ակտիվ տուբերկուլոզ կամ ՏԲ հիվանդություն։ ÕŽÕ¡Ö€Õ¡Õ¯Õ« ÖƒÕ¸Ö'Õ¬ Սա տուբերկուլոզային մանրէների ներթափանցման (վարակվելու) փուլն է, երբ իմունային համակարգը սկսում է պայքարել վարակի հարուցիչների դեմ: Երբ նրան չի հաջողվում ամբողջովին ոչնչացնել մանրէները՝ վերջիններս շարունակում են բազմանալ։ Այս փուլում կարող են բացակայել տուբերկուլոզի ախտանշանները: Ô³Õ¡Õ²Õ¿Õ¶Õ« (Õ¬Õ¡Õ¿Õ¥Õ¶Õ¿) Õ¿Õ¸Ö'Õ¢Õ¥Ö€Õ¯Õ¸Ö'Õ¬Õ¸Õ¦ Չնայած օրգանիզմում հարուցիչների առկայությանը, իմունային համակարգը դեռևս կանխում է դրանց տարածումը: Առկա չեն ախտանշաններ, և այս փուլում անձը վարակիչ չէ: Բայց քանի որ վարակը դեռ օրգանիզմում է, այն է և կարող է ակտիվանալ։ Եթե գտնվում եք տուբերկուլոզի առումով խոցելի (ռիսկ) խմբում, ձեր բժիշկը կարող է նշանակել ակտիվ տուբերկուլոզի զարգացումը կանխող դեղամիջոցներ: Սա սովորաբար տեղի է ունենում, եթե բուժառույի մոտ հաստատված է ՄԻԱՎ, վերջին երկու տարվա ընթացքում հիվանդացել է ՏԲ-ով, թոքանկարում ունի ռենտգենաբանական պատկերի շեղումներ, ինչպես նաև թուլացած իմունային համակարգ: Ô±Õ¯Õ¿Õ«Õ¾ Õ¿Õ¸Ö'Õ¢Õ¥Ö€Õ¯Õ¸Ö'Õ¬Õ¸Õ¦ Մանրէների անկասելի բազմացումը հանգեցնում է հիվանդության զարգացման։ ՏԲ-ի այս փուլում գտնվող անձը վարակիչ է շրջապատում գտնվողների համար։ Ակտիվ տուբերկուլոզը՝ թոքերից դուրս Տուբերկուլոզի հարուցիչները թոքերից բացի կարող են ախտահարել նաև այլ օրգան-համակարգեր։ Այս երևույթը հայտնի է որպես արտաթոքային տուբերկուլոզ : Դրսևորումները կախված են ախտահարման տեղակայումից: Գաղտնի կամ ակտիվ տուբերկուլոզը կարող է հարուցված լինել նաև դեղակայուն ցուպիկներով, ինչը նշանակում է, որ որոշ դեղամիջոցներ չեն ներգործում հարուցիչների վրա: