
219 views
Վեց ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մի մասը բարձր ջերմությունից կարող է ցնցումներ ունենալ, որոնք կոչվում են ջերմային կամ ֆեբրիլ (թերմիկ): Դա սովորաբար լինում է ջերմությամբ ուղեկցվող հիվանդության առաջին ժամերին: Երեխան մի պահ տարօրինակ է թվում, հայացքն անթարթ է, հետո մարմինը պրկվում է, սկսվում են ջղաձգություն և վերջույթների ցնցումներ: Երեխան կարող է կապտել, գիտակցությունը կորցնել: Սովորաբար ցնցումները 3-4 րոպեից ավել չեն տևում, նույնիսկ կարող են ավարտվել հաշված վայրկյանների ընթացքում: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´Õ¨ Ö‡ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Ջերմային ցնցումները գրեթե միշտ անվնաս են երեխայի համար, բայց պետք է դրանց մասին անպայման տեղեկացնել մանկաբույժին: Որպեսզի տենդը ջղաձգության պատճառ չդառնա, հանեք երեխայի հագուստը և մարմինը շփեք գոլ ջրով թրջած սպունգով: Գոլորշիանալու ընթացքում ջուրը ջերմությունը կիջեցնի: Երբեք երեխայի մարիմնը մի շփեք սառը ջրով, քանի որ դա նեղացնում է անոթները և նվազեցնում ջերմատվությունը: Երեխայի մարմինը չորացրեք չոր սրբիչով և նրան փաթաթեք բամբակյա սավանով: Հաճախակի ստուգեք երեխայի ջերմությունը : Երբ ջերմությունը կրկին բարձրանում է , նրա մարմինը նորից շփեք թաց սպունգով կամ հովհարեք մարմինը: Երեխային ինչքան կարելի է շատ ըմպելիք տվեք: Երեխային պարացետամոլ կամ այլ ջերմիջեցնող դեղամիջոց տվեք՝ դեղի թույլատրելի չափաբաժինով: Մինչև 12 տարեկան երեխաներին ասպիրին կամ ասկոֆեն մի տվեք, եթե բժիշկը չի նշանակել: Եթե այնուամենայնիվ , ջղաձգումներ սկսվեն, խուճապի մի մատնվեք, կրկին շփեք երեխայի մարմինը, որպեսզի հովանա, բայց չսառչի: Այնուհետև արեք հետևյալը. *Ազատեք մաճակալը և երեխային փորիկի վրա կամ կողքի պառկացրեք այնպես , որ գլուխը կողքի թեքված լինի մի քիչ հետ, որպեսզի շնչառական ուղիները ազատ լինեն: *Õ€Õ¥Õ¿Ö‡Õ¥Ö", Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¸Õ¹Õ«Õ¶Õ¹ Õ¹Õ¬Õ«Õ¶Õ«, Ö‡ Õ¶Ö€Õ¡ Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¨ Õ¸Õ¹Õ«Õ¶Õ«Õ¹ Õ´Õ« Õ¤Ö€Õ¥Ö": *Եղեք երեխայի կողքին և ցնցումն ավարտելուց հետո հանգստացրեք նրան: Բժիշկ կամ շտապօգնություն կանչեք: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Ô±Õ¼Õ¸Õ²Õ»... Նյութի աղբյուր <<Մեկից երեք տարեկան երեխայի խնամքը>> Հայաստան-1999