
79 views
Արյունաբանական հիվանդությունները բավական տարածված են ամբողջ աշխարհում: Մասնագետների կարծիքով դրանց վիճակագրական աճը մեծամասամբ պայմանավորված է ոչ միայն հիվանդացության թվի աճով, այլև՝ ախտորոշման ժամանակակից մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառությամբ: Մանկական արյունաբանական չարորակ հիվանդությունները իրական սպառնալիք են փոքրիկի կյանքին, ընտանիքի ու հասարակության բարեկեցությանը, հանգստությանը: Արյան չարորակ հիվանդությունների մասին զրուցեցինք մանկական արյունաբան, բժշակական գիտությունների թեկնածու Գևորգ Թամամյանի հետ: -Ô²ÕªÕ«Õ·Õ¯ Ô¹Õ¡Õ´Õ¡Õ´ÕµÕ¡Õ¶, Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¹Õ¡Ö€Õ¸Ö€Õ¡Õ¯ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ¿Õ¥Õ²Õ« Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¸Ö'Õ´ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ¸Ö'Õ´: -Արյան չարորակ հիվանդությունների (արյան քաղցկեղի) դեպքում խաթարվում է արյան բջիջների արտադրությունը և ֆունկցիաները: Արյան բջիջները՝ էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները արտադրվում են ոսկրածուծում, և արյան քաղցկեղի մեծամասնությունը հենց սկսվում է ոսկրածուծում: Արյան բջիջները ունեն իրենց ֆունկցիաները, օրինակ՝ լեյկոցիտները պայքարում են ինֆեկցիաների դեմ, թրոմբոցիտները կանխում են արնահոսությունը: Արյան քաղցկեղի դեպքում արյան բջիջների նորմալ զարգացումը խախտվում է, տեղի է ունենում ոչ նորմալ արյան բջիջների անկանոն աճ: Այս քաղցկեղային բջիջները խանգարում են արյան նորմալ բջիջներին կատարել իրենց բնականոն ֆունկցիաները: Բացի այդ արյան քաղցկեղային բջիջները կարող են տարածվել ողջ օրգանիզմով, և բազմանալով խանգարել օրգանների գործունեությանը: Արյան քաղցկեղի հիմնական տարատեսակներն են լեյկեմիաները, լիմֆոմաները և միելոմաները, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են տարբեր ենթատեսակների: -Ճի՞շտ է կարծիքը, թե երեխաների մոտ ավելի բարձր հիվանդացությունը: -Ընդհանրապես, քաղցկեղը համարվում է մեծահասակների հիվանդություն, և տարիքի հետ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը աճում է: Երեխաների մոտ, քաղցկեղը հազվադեպ է հանդիպում: Օրինակ, սուր միելոիդ լեյկեմիան, չափազանց հազվադեպ հանդիպելով երեխաների մոտ, տարեցների մոտ հանդիսանում է սուր լեյկեմիաների ամենահաճախ հանդիպող տեսակը: Մանկական քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տարատեսակներից են լեյկեմիաները, ԿՆՀ ուռուցքները, լիմֆոմաները, ոսկրային ուռուցքները, և այլն: -Ինչպես և ինչի՞ց է կարելի կասկածել երեխաների մոտ չարորակ արյունաբանական հիվանդությունների մասին: -Արյան քաղցկեղի առավել հաճախ հանդիպող ախտանշաններից են տենդը, թուլությունը, տարատեսակ արնահոսությունները (արնազեղումներ, կապտուկներ, քթային արնահոսություն), ավշահանգույցների (ինչպես նաև լյարդի և փայծաղի) մեծացումը, ոսկրային ցավերը, կրկնվող ինֆեկցիաները, և այլն: -Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¾Õ¡Ö€Õ¾Õ« Õ®Õ¶Õ¸Õ²Õ¨, Õ¥Õ©Õ¥ Õ¯Õ¡Õ½Õ¯Õ¡Õ®Õ¶Õ¥Ö€ Õ¸Ö'Õ¶Õ«: -Վերը նշված ախտանշանների առաջացման դեպքում, կամ ցանկացած այլ կասկածի դեպքում, անհրաժեշտ է դիմել տեղամասային մանկաբույժին, ով, նախնական զննումից հետո, կուղղորդի մասնագիտացված բուժհաստատություն: -Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ½ÕºÕ¡Õ½Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ¸Ö' Õ¶Ö€Õ¡ Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö"Õ«Õ¶, Õ¥Õ©Õ¥ Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¤Õ«Õ¡Õ£Õ¶Õ¸Õ¦Õ¨: -Մասնագիտացված կլինիկայում ախտորոշման հաստատումից և որոշակի անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո, սկսվում է բուժումը: Արյան քաղցկեղի հիմնական բուժման մեթոդը քիմիաթերապիան է՝ դեղորայքային բուժումը: Բուժման ընթացքում, բացի հիմնական քիմիաթերապևտիկ դեղերից երեխան ստանում է նաև այլ դեղեր և միջոցներ, որոնք անհրաժեշտ են քիմիաթերապևտիկ դեղերի հնարավոր կողմնակի ազդեցությունները մեղմելու համար: Հազվադեպ, հնարավոր է անհրաժեշտություն առաջանա նաև այլ բուժական մեթոդների կիրառման, օրինակ՝ ցողունային բջիջների փոխպատվաստում, ինչպես նաև, որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում նաև ճառագայթային բուժում: Ողջ բուժման ընթացքում երեխայի և նրա ընտանիքի հետ, բացի բժիշկներից և բուժքույրերից, աշխատում են նաև հոգեբաններն ու սոցիալական աշխատողները՝ նպատակ ունենալով մեղմել բուժման ընթացքը: -Ինչպիսի՞ տոկոսային հարաբերակցությամբ է ելքը բարեհաջող ու որո՞նք են դրա բաղկացուցիչները: -Մանկական արյան քաղցկեղով 100 հիվանդներից մոտ 70-ը, Հայաստանի պայմաններում, հնարավորություն ունեն կատարյալ առողջացման: Զարգացած երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան, ԱՄՆ-ն, այդ թիվը կարող է հասնել մինչև 85-ի: Պրոգնոզի վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոններից կարելի է առանձնացնել արյան քաղցկեղի տարատեսակը, տարիքը, իսկ օրինակ լիմֆոմաների դեպքում՝ նաև տարածվածությունը: «Առողջություն» ամսագիր http://healthmag.am