
143 views
Ադենոիդ հյուսվածքը քթըմպանում կամ քթըմպանային նշիկը ՝ մարդու վերին շնչուղիների, լիմֆոիդ հյուսվածքի Պիրագովյան օղի վերին հատվածի, բաղադրիչն է: Այն ապահովում է իմուն բարիերը երեխաների մոտ : Սեռական հասունացումից հետո,երբ զագանում է քթի լորձաթաղանթի իմմուն համակարգը, ՔԸ՝ քթըմպանային նշիկը,որպես կանոն, հետ է զարգանում: Ô¹Õ¥ Õ«Õ¶Õ¹Õ¸Ö' Õ¥Õ¶ Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Ö"Õ©Õ« Õ´Õ«Õ½,Õ¹Õ¥Õ´ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¡Õ½Õ¥Õ¬,Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¢Õ¡Ö€,Õ¸Ö€ Õ¡ÕµÕ¶ ÖƒÕ¡ÖƒÕ¸Ö'Õ¯ Õ°ÕµÕ¸Õ½Õ¾Õ¡Õ®Ö" Õ§: Քթըմպանային նշիկը բոլոր երեխաները ունեն,իսկ թե ինչ պատճառներով է այն գերաճի ենթարկվում,դա այլ հարց է: ՔԸ-ը ամեն բորբուքման ժամանակ այտուցվում է և լավացման ժամանակ հետ է զարգանում:Ալերգիկ ախտահարման և հաճախակի վերին շնչուղիների բորբոքման հետևանքով ՔԸ երկար մնում է այտուցված վիճակում և հետագա հետզարգացումը գնալով նվազում է:Կախված գերաճից՝ տարբերում ենք 2րդ և 3րդ աստիճաններ: Ինչ խոսք ինչպես ցանկացած հիանդության, այնպես էլ քթըմպանային նշիկի գերաճի ժամանական նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը, բայց այն ոչ մի կապ չունի ժառանգական հիվանդութան հետ: 3-րդ աստիճանի գերաճած նշիկը առաջացնում է երեխաների մոտ թթվածնայի քաղց, որի արդյունքում երեխան լինում է նյարդային, ցրված,դյուրագրգիռ, քնի խանգարմամբ, կարող է լինել նաև գիշերամիզություն, ախորժակի անկում կամ բուլեմիա, իսկ շատ բարդ դեպքերում՝ ՙՙ ՔՆի Ապնոե ՚՚ : Զարգացումը հետ է ընկնում իր տարիքային նորմայից: Դեմքի կմախքը սխալ է զարգանում, լինում են հաճախակի միջին օտիտներ, հարքթային խոռոչներին են ընդգրկվում բորբոքային պրոցեսի մեջ: Հաճախակի լորձի կուլ տալը բերում է ստամոքս-աղիքային ՝ մարսողական ուղղու ախտահարմանը: Երիկամները կարող են ախտահարվել: Երբեմն լինում են ասթմատիկ նոպաներ: Հիմնականում՝ քթի նախադռան մաշկի մացերացիա, քրոնիկ ռինոֆարինգիտ և պրոցեսն իջնում է մինչև ստորին շնչուղիներ: Երրորդ աստիճանի Գերաճած քթըմպանային նշիկը հատկապես ավելի վտանգավոր է ,երբ այն զուգակցվում է երրորդ աստիճանի գերաճած քմային նշիկներով և երեխան դեռ շատ փոքր է,մինչև 4 տարեկանը: Կախված գերաճի աստիճանից և կախված առաջացման պատճառների,ելքը տարբեր է: Ըստ միջագային ընդունված ուղեցույցների,սովորաբար մինչև 4 տարեկանը չեն վիրահատում: Բուժումը կատարվում է ըստ առաջացման պատճառի: Քանի որ քթըմպանային նշիկը լիմֆոիդ օրգան է և լիմֆոիդ օրգանների առավել ատիվ զարգացման փուլը մինչր 4 տարեկանն է,պետք է հնարավորինս խուսափել վիրահատությունից: Երբեմն 10-21 տարկան տղաների մոտ հորմոնալ տեղաշարժերի հետևանքով քթըմանային նշիկը կարող է վերածվել ՙՙ Յուվենիլ անգիոֆիբրոմա ՚՚ ի: Այդ գոյացության հիմքում ընկած է ֆիբրոզ հյուսվածքը և տարածվում է առատ անոթային ցավով դեպի հարակից հյուսվածքներ: Որպես նորագոյացություն այն համարվում է բարորակ, բայց նրա հարաճուն աճի և կրկնվելու հատկանիշի շնորհիվ, ՙՙ Յուվենիլ անգիոֆիբրոմա՚՚ ն համարում են չարորակ: Նյութը տրամադրեց ՝ dr.Lilit.Petrosyan