
301 views
Այս հոդվածում կտրվեն ուռուցքային հիվանդությունների բուժման եղանակներից մեկին՝ քիմիաթերապիային վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները: Ե՞րբ է հայտնաբերվել քաղցկեղի դեմ առաջին դեղը Պաշտոնապես գրանցված առաջին հակաուռուցքային դեղը հայտնաբերվել է 1946 թվականին: Էմբիխին հակաուռուցքային միջոցը ստեղծվել է իպրիտի հիմքի վրա, որն թունավոր գազ է և կիրառվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Էմբիխինը պատկանում է հակաուռուցքային դեղերի՝ ցիտոստատիկների խմբին, որոնք առաջացնում են քաղցկեղային բջիջների մեռուկացում: Այս գործընթացի ժամանակ վնասվում է քաղցկեղային բջջի կորիզը, թաղանթը, ինչպես նաև որոշ այլ բջջային բաղադրիչներ, ինչը հանգեցնում է ուռուցքային բջջի մահվան: Ամենատարածված ցիտոստատիկ պատրաստուկներն են Դոքսոռուբիցինը, Հիդրոքսիմիզանյութը, Ֆտորուրացիլը, Ցիկլոֆոսֆանը: Գոյություն ունի նաև հակաուռուցքային դեղերի այլ խումբ՝ ցիտոտոքսիններ: Ի տարբերություն ցիտոստատիկների՝ ցիտոտոքսիններն ուռուցքային բջիջներում գործարկում են ապոպտոզը: Ապոպտոզը ոչ այլ ինչ է, քան բջջի ինքնաոչնչացման ծրագիր: Կենդանի օրգանիզմում մշտապես տեղի է ունենում նորացման գործընթաց: Բջիջների մի մասը մահանում է, նրանց տեղում նորերն են առաջանում: Որպեսզի բջիջը ինքնաոչնչանա, նրանում պետք է հատուկ ծրագիր աշխատի, որը սկսվոմ է բջջի որոշ զգայական համակարգերի ակտիվացման ճանապարհով: Ցիտոստատիկները, ներթափանցելով ուռուցքային բջիջ, կատալիզի են ենթարկում ապոպտոզը՝ գործարկելով այն անհրաժեշտ համակարգերը, որոնք բերում են քաղցկեղային բջիջների ինքնաոչնչացմանը: Ô±Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¸Ö'Õ´ Õ´Õ¥Õ¼Õ¡Õ® Õ¢Õ»Õ«Õ»Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¶Õ¥Ö€Õ®Õ®Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Ö†Õ¥Ö€Õ´Õ¥Õ¶Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¥Ö€Õ« Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢: Ինչու՞ է քիմիաթերապիան նշանակվում նաև վրահատությունից հետո Ցավոք, ուռուցքի վիրահատական հեռացումը նորագոյացության լիովին անջատում չի երաշխավորում: Հաճախ որոշ ախտահարված հյուսվածքներ վիրաբույժների կողմից աննկատ են մնում: Եվ եթե դրանք չհեռացվեն, ապա կարող է կրկնություն լինել: Այդ պատճառով վիրահատական միջամտությունից հետո քիմիաթերապիա է նշանակվում: Այստեղ հարկ է նշել, որ քիմիաթերապիան կարող է ուռուցքն ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնել: Եթե նույնիսկ քիմիաթերապիայից հետո ուռուցքի չափերը նույնն են մնում, այնուամենայնիվ, բուժումից հետո դրական արդյունք կլինի, քանի որ քիմիաթերապիան թույլ կտա ժամանակավորապես (հնարավոր է շատ երկարատև) դադարեցնի քաղցկեղային գործընթացի զարգացումը: Արդյո՞ք պարտադիր է բուժումը ստացիոնար պայմաններում կազմակերպել Սա առաջին հերթին պայմանավորված է նշանակված բուժմամբ: Եթե անհրաժեշտ է ուժեղ դեղերի կիրառում, ինչպիսիք են Դոքսոռուբիցինը կամ Ցիկլոֆոսֆանը, ապա դրանք, սովորաբար, ներմուծում են ներերակային՝ ստացիոնար պայմաններում: Սակայն հնարավոր է դեղերի նշանակումը հաբերի կամ փոշու ձևով, որոնք հիվանդները տանն են ընդունում: Իրականացվող բուժման բարելավման նպատակով նշանակվում է նաև տեղային բուժում, երբ դեղն անմիջապես ներմուծվում է ուռուցքի մեջ: Ô´Õ¥Õ²Õ¥Ö€Õ« Õ¶Õ¥Ö€Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¶Õ¥Ö€Õ´Õ¸Ö'Õ®Õ´Õ¡Õ¶ Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Õž Õ¼Õ«Õ½Õ¯Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ¶ Հակաուռուցքային դեղերի ներերակային ներմուծման անվտանգությունը հաճախ պայմանավորված է բուժքրոջ պրոֆեսիոնալիզմով: Այստեղ շատ կարևոր է անոթն ասեղով չվնասելը: Հակառակ դեպքում դեղն անցնում է հյուսվածքի մեջ՝ նպաստելով մեռուկացման գործընթացի առաջացմանը: Արդյունքում կարող են առաջանալ դժվար լավացող վերքեր: Արդյո՞ք քիմիաթերապիան բոլոր հիվանդներին միատեսակ է ազդում Քիմիաթերապիայի արդյունավետությունն, առաջին հերթին, պայմանավորված է քաղցկեղի զարգացման փուլով: Իհարկե, երիտասարդների մոտ բուժումն առավել արդյունավետ է, քան ծերերի մոտ: Հայտնի է նաև, որ տարբեր քիմիաթերապևտիկ դեղեր տարբեր ռասայի ներկայացուցիչների վրա տարբեր ձևով են ազդում, ինչը պայմանավորված է այս կամ այն էթնոսի գենետիկ առանձնահատկությամբ: Ինչու՞ են քիմիաթերապիայի հետևանքով ծանր կողմնակի ազդեցություններ լինում Բանն այն է, որ հակաուռուցքային դեղերը թույն են, որոնք բացասաբար են ազդում ո՛չ միայն ուռուցքային, այլ նաև առողջ բջիջների վրա: Բուժման ընթացքում տոքսիկ ռեակցիաներ են առաջանում: Հիվանդի մոտ ընդհանուր թուլություն, գլխապտույտ, աղիքային խանգարումներ, սրտխառնոց է առաջանում: Բացի այդ, քիմիաթերապիան կարող է բերել սրտային խնդիրների առաջացման, ուղեղի, լյարդի ախտահարման, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաների: Որպես կանոն, որքան արդյունավետ է հակաքաղցկեղային դեղն, այնքան շատ են կողմնակի ազդեցությունները: Քիմիաթերապիան բացասաբար է ազդում նաև արյան կազմի վրա: Բուժումը բերում է արյան կարմիր բջիջների` էրիթրոցիտների, հեմոգլոբինի և թրոմբոցիտների քանակի նվազմանը: Հեմոգլոբինի մակարդակի իջեցումը բերում է սակավարյունության, իսկ թրոմբոցիտների ցածր մակարդակը բացասաբար է ազդում վերքերի ապաքինման գործընթացի վրա: Ô»Õ¶Õ¹Õ¸Ö'Õž Õ§ Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Քիմիաթերապիան, առաջին հերթին, ուղղված է արագ կիսվող բջիջների ընկճմանը, որոնցից են նաև մազերի ֆոլիկուլները: Սակայն մազաթափության ինտենսիվությունը տարբեր հիվանդների մոտ տարբեր է: Լավ լուրն այն է, որ բուժման ավարտից հետո մազերը կրկին աճում են: Քիմիաթերապիայի ընթացքում արդյո՞ք թույլատրվում է ալկոհոկային խմիչք Բոլոր ալկոհոլային խմիչքների կազմի մեջ մտնող էթիլ սպիրտն ունակ է փոխազդել դեղերի հետ, այդպիսով, նվազեցնելով նրանց արդյունավետությունը: Սակայն քիչ քանակությամբ կարմիր գինին կարող է օգտակար լինել: Այստեղ պետք է հստակ հետևել բժշկի ցուցումներին: Նյութի աղբյուրը՝ /oncology.am/