
53 views
Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€ Ô±Ö€Õ½Õ¥Õ¶ Ô¹Õ¸Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶Õ¶ Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬ Õ§ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ‡Õ¾Õ¥Õ¤Õ«Õ¡ÕµÕ« Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕÕ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¯Õ¡Õ¶-Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö€Õ¤, Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Ö€Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¿Õ¡Ö€Õ´Õ¡Õ¿Õ¡Ö€ Ô²Õ«Ö€ÕµÕ¥Ö€ Ô¿Õ¡Ö€Õ¬Õ½Õ¸Õ¶Õ«Õ¶: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Յոնչոպինգ ու Ստոկհոլմ կատարած այցի մանրամասններին: Մասնավորապես կողմերը քննարկել են 2 երկրի միջև երկարամյա համագործակցության ամրապնդման, նոր ուղղությունների զարգացման, առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաստատման հարցեր: Հաշվի առնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության միջև ստորագրված համաձայնագիրը` Արսեն Թորոսյանն առաջարկել է համագործակցել նաև մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ծրագրերի շուրջ` առողջապահության համատեքստում: Խոսվել է Շվեդիայի կողմից առողջապահության ոլորտում կատարված ներդրումների մասին, այն է` շվեդական «Էլեկտրա» ընկերության կողմից տրամադրված գծային արագացուցիչը, որն օգնում է էապես բարելավել ուռուցքաբանության ոլորտում ախտորոշման և բուժման մակարդակը: Նախարարը կարևորել է ներդրումները առողջապահության ոլորտի զարգացման առումով և պատրաստակամություն հայտնել աջակցության: Կողմերը նաև քննարկել են Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հեռանկարները: «Մենք ուզում ենք փոփոխություններ կատարել առաջնային օղակում, նպաստել ընտանեկան բժիշկների մասնավոր գրասենյակների բացմանն ու կայացմանը, որպեսզի դրանք ավելի լայն տարածում ունենան երկրում», - նշել է Արսեն Թորոսյանը: Բիրյեր Կարլսոնը ցանկություն է հայտնել երկրների միջև փորձի և մասնագետների երկարաժամկետ փոխանակման ու համատեղ ծրագրեր իրականացնելու: Նախարարը նաև ներկայացրել է առողջպահության նախարարության 2020 թվականի հիմնական ուղղությունները` կանխարգելիչ բժշկություն, քաղցկեղի վերահսկում և համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրում, որը նախատեսվում է իրականացնել միասնական մեկ պետական գնորդի սկզբունքով: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Բիրյեր Կարլսոնին շարունակական համագործակցության համար և ցանկություն հայտնել հանդիպել Շվեդիայի առողջապահության նախարարի հետ հետագա այցի ընթացքում: