
67 views
Հանրապետության առաջատար բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ առողջապահության նախարարությունում` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ կայացել է քննարկում Հայաստանի Հանրապետությունում մարդուն օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման ծառայության զարգացման, բարելավման և խնդիրների լուծման վերաբերյալ: Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստման ծառայության ոլորտում համաշխարհային վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում տարեկան իրականացվում է օրգանների շուրջ 120 հազար փոխպատվաստում, որից 70 հազարը` երիկամի (41% կենդանի դոնորներից), 26 հազարը` լյարդի (20% կենդանի դոնորներից), 6500-ը` սրտի, 4700-ը` թոքերի և 2300-ը` ենթաստամոքսային գեղձի: Առողջապահության նախարարը նշել է, որ փոխպատվաստման ծավալները տարեց տարի ավելանում են, ինչպես նաև ձեռնարկվում են քայլեր տարբեր օրգանների փոխպատվաստումներ կատարելու ուղղությամբ: Քննարկման ժամանակ արձանագրվել է, որ օրգանների փոխպատվաստման իրականացման համար անհրաժեշտ իրավական կարգավորումները հիմնականում առկա են և անհրաժեշտ է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա դիտարկել ռեեստրի ստեղծման և դիակային դոնորներից փոխպատվաստման ծառայության ներդրման հնարավորությունները: Կարևորելով «կյանքեր փրկող» այս ծառայության զարգացումը, անհրաժեշտ է բարձրացնել օրգանների փոխպատվաստման հնարավորության մասին հանրային իրազեկումը: Միաժամանակ, ոլորտի զարգացմանը կնպաստի նաև Արսեն Թորոսյանի Բելառուսի Հանրապետություն կատարած այցի ժամանակ առողջապահության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում ստորագրված հուշագիրը` «Արաբկիր» բժշկական համալիրի և Մինսկի վիրաբուժության, փոխպատվաստման և հեմատոլոգիայի գիտագործնական կենտրոնի միջև: Հուշագրի շրջանակներում մասնավորապես կողմերը նպաստելու են բժշկական նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման, ինտենսիվ թերապիայի, անեսթեզիոլոգիայի և այլ ուղղություններով մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակմանը: Õ€Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ´Õ¡Õ¶ Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¿Õ«Õ¶ Ô±Ö€Õ½Õ¥Õ¶ Ô¹Õ¸Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ°Õ½Õ¿Õ¡Õ¯ Õ°Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Ö€Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ§ Õ¿Õ¾Õ¥Õ¬ Õ¡ÕµÕ½ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¿Õ¸Ö'Õ´ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ£Õ¡ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: