
83 views
Հազարատերևուկ սովորական- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 11 ժամ, քամել և խմել մաս-մաս, օրվա ընթացքում: Հեղինեի խոտ-1 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10 ժամ, քամել: Խմել կում-կում օրվա ընթացքում: Կղմուխ Հեղինեի - Девясил высокийախրիճանակ, անտուզ, արտի ծաղիկ, կղմուխ հալենա, ճանակ, ձվախոտ, վայրի արևածաղիկ- Հեղինեի խոտ Արմատը և կոճղարմատը պարունակում են մանուշակահոտ եթերայուղ (1-4%), սապոնիններ, խեժ, ձյութ, լորձային և դառը նյութեր, պիգմենտ, դեհիդրոալանտոլակտոն, ֆրիդելին, դամմարադիենիլացետատ, դամմարադիենոլ, ֆիտոմելան, ինուլին (մինչև 44%), պսևդոինուլին, անկայուն պոլիեններ, ստիգմաստերին, E վիտամին, կարոտին և այլն, տերևներում` C վիտամին: Եթերայուղի հիմնական բաղադրիչ մասը ալանտոլակտոնն է: Հին Հռոմում և Հունաստանում կղմուխը օգտագործվել է ոչ միայն դեղաբույս, այլ նաև որպես ուտելիք: Կղմուխի մասին հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը: «Ըռասան», «տիպախ», «զանճապիլ շամի» և այլ անուններով նա դեղաբույսն օգտագործել է ոսկրացավի, կոտրվածքների, գոտկացավի, միզակապության և դժվարամիզության, անդամալուծության, նևրալգիաների, միգրենի, թոքերի և լյարդի խցանումների, ճիճվակրության, հազի, բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, մաշկի քորի, տարբեր տեսակի ջերմերի, դաշտանային խանգարումների, փորացավի, ընկնավորության, արգանդի բորբոքումների ժամանակ:Նշվում է, որ դեղաբույսն անմիջապես ուտելու, օծելու, եփուկի, գինու կամ քացախի հետ խառնված, լոգանքի և այլ ձևերով օգնում է կարճահարին, գազանահարին, դիվահարին և ընկնավորին: Ուշագրավ է այն, որ տերևները տանը պահելիս կամ այրելիս` հոտը վանում է միջատներին, ոչնչացնում լվերին:Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ դեղաբույսն օգնում է թութքին, քորին, զստացավին, միգրենին, քոսին: Արմատափոշին մեղրի հետ շաղախված, ներքին ընդունման ձևով, մաքրում է ստամոքսը, բուժում սրտային և լյարդի մի շարք հիվանդություններ, փափկացնում է հազը, դուրս բերում խուխը, իջեցնում ջերմությունը: Հեղինեի խոտ- 6-9 գ. փոշիացրած բուսահումքը եփել 2 բաժակ ջրում այնքան, որ մնա 1/3-ը: Քամել, խմել յուրաքանչյուր ժամը մեկ անգամ`1-2 դգալ: Մեղրուկ սովորական-4 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր: Թրմել 15 րոպե, քամել: Ավելացնել շաքար կամ մեղր:Խմել մեկ օրվա ընթացքում: Պարունակում է սալիցիլաթթու, լորձանյութ, դաբաղանյութ, B խմբի եւ C վիտամիններ, ռուտին, զգալի քանակությամբ երկաթ, կրեմնիում, այլ արժեքավոր միկրո եւ մակրոտարրեր։ Ունի բարերար ազդեցություն էնդոկրին համակարգի վրա, արյունարգել, արյունաստեղծ, կապող, փափկեցնող, պարուրող, վերքամոքիչ, հակաբորբոքային, հականեխիչ, խորխաբեր հատկություններ։ Որպես միզամուղ` կիրառվում է միզաքարային հիվանդության, երիկամների եւ միզապարկի բորբոքումների դեպքում։ Նաեւ օգտակար է ստամոքսաբորբի, սակավարյունության բուժման ընթացքում` որպես օժանդակ միջոց։ Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ°Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥Ö€ Õ¡Õ¼Õ¡Õ», Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¾Õ¥Ö€Õ«Õ¶ Õ·Õ¶Õ¹Õ¸Ö'Õ²Õ«Õ¶Õ¥Ö€Õ« Õ¥Ö' Õ©Õ¸Ö"Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Ö‰ Ô±Ö€ÕµÕ¡Õ¶ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¥Ö' Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ ÕÕ´Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ©Õ¸Ö'Ö€Õ´Õ¨ Õ¥Ö' Õ¸Ö'Õ¿Õ¸Ö'Õ´ Õ©Õ¡Ö€Õ´ Õ¿Õ¥Ö€Õ¥Ö'Õ¶Õ¥Ö€Õ¨Ö‰ Մեղրուկը հրաշալի միջոց է դիմադրողականությունը բարձրացնելու համար. 2ճ/գ չոր խոտը 10-15 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։ Ô´Õ¡Õ²Õ±- ÕµÕ¸Ö'Õ²Ö‡ ÕÕ´Õ¥Õ¬ Õ½ÕºÕ«Ö€Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Õ©Õ¸Ö'Ö€Õ´Õ« Õ±Ö‡Õ¸Õ¾`2:100 Մեղրածուծի վերգետնյա հատվածը, եզան լեզվի տերևները, գարնանածաղկի ծաղիկները ևբերենիկի տերևները 20-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր, թողնել 2 ժամ, ապա եփել մի քանի րոպե: Եփուկը քամել և խմել օրվա ընթացքում ` մաս-մաս, տաք վիճակում: Օգտագործել խրոնիկական բրոնխիտի դեպքում: