
85 views
Օրվա ընթացքում սննդի ընդունման հիմնական ժամերի միջև սաստիկ քաղցից ազատվելու համար մարդիկ հաճախ ընտրում են բավական բարձր կալորիականությամբ վնասակար մթերք, որը ոչ միայն նպաստում է քաշի ավելացմանը, այլև կարող է դառնալ առողջական տարբեր խնդիրների առաջացման պատճառ: Սակայն մասնագետներն ընդգծում են, որ կան շատ համեղ ու օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք չեն վնասի ո՛չ կազմվածքին, ո՛չ առողջությանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: Õ"Õ¸Ö'Õ£ Õ·Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¡Õ¤ Փորձագետների խոսքով՝ ավելորդ քաշը հաճախ կուտակվում է այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմում ընթանում են բորբոքային գործընթացներ, սակայն սև շոկոլադը դրական ազդեցություն է ունենում աղիների վրա՝ հագեցնելով հակաբորբոքային ազդեցությամբ օժտված մոլեկուլներով: Բացի այդ, մուգ շոկոլադն օգնում է կանխել ինսուլինի՝ ճարպակալմանը նպաստող գործոններից մեկի նկատմամբ կայունության զարգացումը: Ô¿Õ¡Õ¶Õ¡Õ¹ Õ¸Õ¬Õ¸Õ¼ Կանաչ ոլոռը հարուստ է սպիտակուցներով ու վիտամին B1-ով, որի պակասը հանգեցնում է ուշադրության, հիշողության ու տրամադրության վատացման: Այս մթերքը հարուստ է նաև վիտամին B2-ով, որը բարելավում է ներբջջային փոխանակությունը, վիտամին PP-ով, որը շատ կարևոր է սրտամկանի ու անոթների համար, և վիտամին A-ով, որը բարելավում է մաշկի ու մազերի վիճակը: Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ ոլոռը նպաստում է խոլետերինի մակարդակի նվազմանը, աղեստամոքսային տրակտի աշխատանքի ակտիվացմանն ու օրգանիզմից անցանկալի տարրերի դուրսբերմանը: ÕƒÕ¡Ö€ÕºÕ¸Õ¿ Õ±Õ¯Õ¶Õ¥Ö€ Որևէ թեթև բան ուտելու հիանալի տարբերակ կարող են լինել նաև ճարպոտ ձկնատեսակները, որոնք շատ օգտակար են ինչպես առողջության, այնպես էլ արտաքինի համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական ընդամենը երկու բաժին ճարպոտ ձկան գործածությունն օգնում է ազատվել իմունային համակարգի հետ կապված լուրջ խնդիրներից: Բացի այդ, յուղոտ ձկներն օգնում են արագացնել նյութափոխանակության գործընթացները, ինչն օգնում է կարգի բերել կազմվածքն ու պահպանել արդյունքը: Õ€Õ¡Õ¾Õ¯Õ«Õ© Բժիշկները վստահ են, որ նիհարել ցանկացող ու զարկերակային ճնշման խնդիր ունեցող մարդիկ պետք է սննդակարգում անպայման հավկիթ ներառեն: Այս մթերքը հարուստ է սննդարար նյութերով, ինչի շնորհիվ հագեցնում է և երկար ժամանակով ազատում քաղցի զգացումից: Հավկիթը պարունակում է սելենի՝ մարդուն անհրաժեշտ օրական չափաբաժնի 60 տոկոսը, վիտամին A-ի 30 տոկոսը և երկաթի գրեթե 15 տոկոսը: Բացի այդ, այս մթերքը պաշտպանում է զարկերակային գերճնշման, ճարպակալման, շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացումից: Ô¿Õ¡Õ©Õ¶Õ¡Õ·Õ¸Õ¼ Կաթնաշոռը ոչ միայն շատ օգտակար է ու համեղ, այլև օգնում է նիհարել: Այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք ամրապնդում են մկաններն ու օգնում երկար ժամանակով մոռանալ քաղցի մասին: Բացի այդ, կաթնաշոռն արագացնում է նյութափոխանակությունը: Այն պարունակում է ռիբոֆլավին (վիտամին B2), որը թիամինի (վիտամին B1) հետ մեկտեղ նպաստում է ածխաջրերի՝ էներգիայի վերափոխվելուն: Կաթնաշոռը հարուստ է նաև պանտոտենաթթվով (վիտամին B5), որը նույնպես խթանում է նյութափոխանակությունը: Ô¸Õ¶Õ¯Õ¸Ö'ÕµÕ¦Õ¶Õ¥Ö€ Եվս մի հիանալի տարբերակ կարող են լինել ընկույզները, որոնցում պարունակվող ճարպերը նպաստոմ են դանդաղ յուրացմանն ու հագեցվածության զգացողության պահպանմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մի բուռ (մոտ 30 գրամ) ընկույզների գործածությունը թույլ է տալիս ոչ միայն հագենալ, այլև խուսափել քաշի ավելացումից: Նյութի աղբյուրը՝ med․news.am