
53 views
ՍԻՐՈ ԹԱԼԻՍՄԱՆ ԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ Չինական փիլիսոփայության համաձայն՝ որոշ առարկաներ եւ պատկերներ տուն են «հրավիրում» այս կամ այն զգացմունքը. դրանք թալիսմաններ կոչենք: Սիրո մագնիս է համարվում, օրինակ, քաջվարդերով նկարը, որը միայնակ կանայք պետք է կախեն ննջարանի մուտքի մոտ, իսկ փյունիկի կամ սիրամարգի պատկերով նկարները՝ հյուրասենյակում: Իսկ ահա միայնակ մարդկանց նկարների եւ սեփական դիմանկարների մուտքը ննջարան արգելված է: ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ ԵՆՔ ՈՐՈՆՈՒՄ Ô» Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶Õ¡Õ¯-Õ¡Õ¼Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¶Õ¥Ö€Õ«, Õ¦Õ¸Ö'ÕµÕ£Õ« ÕÕ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¶Õ«Õ·Õ¥Ö€Õ¨ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬Õ« Õ¥Õ¶: Ô´Ö€Õ¡Õ¶Ö" Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ±Õ¯Õ¶Õ¥Ö€Õ«, Õ¢Õ¡Õ¤Õ¥Ö€Õ«, Õ¡Õ²Õ¡Õ¾Õ¶Õ«Õ¶Õ¥Ö€Õ«, Õ¯Õ¡Ö€Õ¡ÕºÕ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Õ´ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¶Õ¸Õ» Õ¥Ö' Õ¿Õ²Õ¡Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Õ¡Õ¢Õ½Õ¿Ö€Õ¡Õ¯Õ¿ Õ¡Ö€Õ±Õ¡Õ¶Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€: Ô±ÕµÕ¤ Õ¯Õ¥Ö€Õº Õ¤Õ¸Ö'Ö" Õ§Õ¶Õ¥Ö€Õ£Õ«Õ¡Õ¶ Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ´ Õ¥Ö" Õ°Õ¡Ö€Õ¡Õ¦Õ¡Õ¿ Õ°Õ¸Õ£Õ¸Ö' Õ¸Ö€Õ¸Õ¶Õ´Õ¡Õ¶Õ¨, Õ¸Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ´Õ¿Õ¶Õ¥Õ¬ Õ¡ÕµÕ¤ Õ¿Õ¸Ö'Õ¶ Õ¥Ö' Õ¡ÕµÕ¤ Õ¶Õ¶Õ»Õ¡Ö€Õ¡Õ¶: ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆՔ ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ «Սուր անկյունը հարթել» արտահայտությունը ֆեն շույում այլ նշանակություն ունի. ննջարանի ինտերիերում պետք է հնարավորինս քիչ սուր անկյուններ լինեն: Համարվում է, որ դրանք խախտում են Ցի էներգիայի սահուն ընթացքը: Կատարյալ լուծում են ներկառուցված կահույքը կամ կլորացված ուրվագծերով միջավայրը: Եվս մի քանի խորհուրդ. մահճակալը գլխամասով դեպի պատուհանը եւ ոտքերի կողմով դեպի դուռը մի դրեք: Նաեւ անկողինը չպետք է արտացոլվի հայելիում, որքան էլ այն ինտրիգային հնչի: ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐՄԻՐԸ Ուշադրություն դարձրեք գույնին. ֆեն շույում ամուր ամուսնությունը մարմնավորում են բեժը, դարչնագույնը, վարդագույնը, կարմիրը: Ինտերերում համարձակորեն օգտագործեք այս գույները: Ի՞նչ կասեք սիրելի կարմիր շրթներկի գույնով մեկ պատը ներկելու գաղափարին: Տուն կրակի էներգիա մտցրեք, որն ուժեղացնում է սեռական ցանկությունը, դրա ֆոնին էլ ստիպեք, որ սիրային իրադարձություններն ավելի արագ զարգանան: Բայց դա արդեն այլ պատմություն է: Աղբյուրը՝ Elle.ru