
189 views
Ֆիզիկական ակտիվությունը՝ մարմնի կմախքային մկանների յուրաքանչյուր շարժումն է, որի ժամանակ ծախսվում է ավելի շատ էներգիա, քան հանգիստ վիճակում: Ֆիզիկական թերակտիվությունը ճարպակալման զարգացման հիմնական ռիսկի գործոնն է, որն իր հերթին նպաստում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ և չարորակ նորագոյացություններ) զարգացմանը: Ըստ վիճակագրության՝ Հայաստանի 45-69 տարեկան բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը կազմում է 28.6%, հատկապես` տղամարդկանց շրջանում, ընդ որում, այդ տոկոսն աճում է տարիքի ավելացման հետ: Հարկ է նշել, որ այս ռիսկի գործոնը մոդիֆիկացվող է, այսինքն` կարելի է փոփոխել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շաբաթական 150 րոպե (օրական 30 րոպե) տևողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է վաղաժամ մահացության, սրտի իշեմիկ հիվանդության, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինսուլտի, արյան գերճնշման և դեպրեսիայի զարգացման ռիսկը, իսկ շաբաթական 150-300 րոպե (օրական 30-60 րոպե) տևողությամբ՝ նվազեցնում է հաստ աղու, կրծքագեղձի քաղցկեղի և ավելորդ քաշի զարգացման ռիսկը: Բոլորովին պարտադիր չէ, որ ֆիզիկական ակտիվությունը դրսևորվի սպորտի կամ պրոֆեսիոնալ պարապմունքների միջոցով: Հաշվի է առնվում ցանկացած տեսակի ակտիվություն, այդ թվում` պարելը, երեխաներին դպրոց ճանապարհելը, խանութ գնալը և անգամ տնային աշխատանքների իրականացումը։ Ֆիզիկական ակտիվության ծանրաբեռնվածության տեսակներ ՝ 150 կկալ այրման համար ÔºÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯/Ö€Õ¸ÕºÕ¥ Õ–Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¶Ö€Õ¡Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯ 60 Պատուհանների, հատակի լվացում 45 ÕŽÕ¸Õ¬Õ¥ÕµÕ¢Õ¸Õ¬ ÕÕ¡Õ²Õ¡Õ¬ 30 Õ€Õ¥Õ®Õ¡Õ¶Õ«Õ¾Õ« Õ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ 8 Õ¯Õ´ 30 Ô±Ö€Õ¡Õ£ ÕºÕ¡Ö€ 30 Քայլ՝ 3կմ 20 Ô¼Õ¸Õ² 20 Ô²Õ¡Õ½Õ¯Õ¥Õ¿Õ¢Õ¸Õ¬ ÕÕ¡Õ²Õ¡Õ¬ 15 Վազք՝ 1.5-2 կմ 15 Ô±Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€Õ¡Õ¶Õ¡Õ¬