
65 views
Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք: Այդ առիթով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիսին: Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանասիայի կառավարությանը, ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի բարեկամներին` պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Հայաստանին տրամադրված հումանիտար աջակցության համար, որը հետագայում վերածվել է երկարատև ծրագրերի. «Վանաձորի կենտրոնը համակցված վերականգնողական կենտրոն է լինելու` ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական ծառայություններով, որն ամբողջությամբ ծառայելու է զինվորների ընթացիկ բուժմանը»: Ô¾Ö€Õ¡Õ£Ö€Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ ÕŽÕ¡Õ¶Õ¡Õ±Õ¸Ö€Õ« Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¨ Õ¯Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡ 12 Õ´Õ«Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¶Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ½Õ¡Ö€Ö"Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´, Õ¸Ö€Õ« Õ´Õ« Õ´Õ¡Õ½Õ¶ Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ§Ö‰ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը նշել է, որ երկար տարիներ այդ ոլորտը մարզերում մի փոքր անտեսված է եղել, իսկ այսօր ֆրանսիացի և ֆրանսահայ գործընկերների, ինչպես նաև առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ վերականգնողական ծառայությունները հասանելի կդառնան ինչպես արցախյան պատերազմից տուժած, այնպես էլ` վերականգնողական բուժման կարիք ունեցող մյուս քաղաքացիների համար: «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն իր խոսքում նշել է, որ անկախ նրանից, որ Հայաստանից հեռու են, հիմնադրամը Հայաստանի կողքին է և մտահոգ առկա խնդիրների լուծմամբ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն իր հերթին նկատել է. «Մենք աշխատում ենք ուս-ուսի, որպեսզի հրատապ օգնությունը վերածենք երկարատև և կառուցողական աջակցության, որպեսզի ամրապնդենք ՀՀ առողջապահական համակարգը»: Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում հայ մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների դասընթացների շրջանակներում։ Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։