
43 views
Տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է ֆիմոզը (phimosis): Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք խիստ ուշադրություն են պահանջում: Ի՞նչ է իրենց ներկայացնում Ֆիմոզը, ի՞նչ բարդություններ ունի այն և, ի վերջո, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն բուժելու համար: Այս և այլ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ զրույցում: - Ինչ ՞ է իրենից ներկայացնում «ֆիմոզ» հիվանդությունը: - Ֆիմոզն առնանդամի թլիփի հետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը, երբ առնանդամի գլխիկն ամբողջությամբ չի բացվում: Այս հիվանդությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Սովորաբար, երեխաները ներարգանդային կյանքից սկսած, մեծավ մասամբ, ունենում են «կեղծ» ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումն առնանդամի գլխիկին: Սովորաբար, այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները, ո՛չ էլ` ծնողները: Ընդհանչապես, կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ «իսկական» ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ, երեխայի ծննդից մեկ ամիս անց ցանկալի է, որ երեխային զննի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժներն այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում: - Նշեցիք «իսկական» արտահայտությունը, ի՞նչ է դա: - Իսկական Ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում են բորբոքում, կպումներ և մաշկի կազմափոխում: Արդյունքում, ժամանակի ընթացքում, զարգանում է իսկական ֆիմոզ: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնցից յուրաքանչյուրի դեպքում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում: - Տնային պայմաններում կարելի՞ է խնդիրը լուծել: - Այո, եթե, իհարկե, խոսքը վերաբերում է երեխաներին: Պազապես մայրերը պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները: Սակայն, երբ բացակայում է ուշադրությունն ու հետևողականությունը, առաջանում են որոշ բարդություններ, որոնց դեպքում բժշկական միջամտությունն անխուսափելի է դառնում: - Õ€ Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¥ Ö€Õ¯Õ¡Ö€Õ¡Õ¿Ö‡Õž Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Õ§ ÕºÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¸Ö'Õ´: - Նախ պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար, բորբոքման և ինֆեկցիանրի առկայության դեպքում պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ լիարժեք բուժվում է այս հիվանդությունը, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, երբ առաջարկվում է վիրահատական բուժում: - Ասում են, եթե տղամարդու մոտ գոյություն ունի ֆիմոզ, ապա նրա ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է: - Ֆիմոզը ՁԻԱՀ-ի պատճառ չի կարող է լինել: Սակայն կա մի փաստ, որ թլփատվածներն ավելի քիչ ընկալունակ են սեռական ինֆեկցիաների ձեռքբեռմանը, քան չթլփատվածները: Քանզի խոնավ միջավայրը ինֆեկցիայի փոխանցման համար նպաստավոր է: Զրույցի վերջում բժիշկ, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը մի քանի խորհորդ տվեց. ÔµÖ€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´. • Նախ, ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվության` վաղ ախտորոշման և բուժման նպատակով: • Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիփն առաջ տանել: • Երեխաներին սովորեցնել վերոնշյալ խնամքի մասին: Õ"Õ¥Õ®Õ¡Õ°Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´. • Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը: • Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքում) բուժման նպատակով: • Խուսափել սեռավարակներից: Նյութի աղբյուրը՝ urolog.am