
23 views
Անհաս երեխան , հղիության ավարտման սովորական ժամկետից վաղ՝ ներարգանդային զարգացման 28- րդ և 38- րդ շաբաթների միջև ծնված երեխան է։ Անհաս երեխայի մ արմնի երկարությունը 45 սմ - ից պակաս է , քաշը՝ մինչև 2500 գ։ Նորածինների այս խմբի առանձնացումը պայմանավորված է նրանով , որ նորածինը լինում է բնականոն զարգացած , բայց դեռևս հարմարված չէ ինքնուրույն գոյության համար և պահանջում է ավելի լավ խնամք։ Անհաս երեխաների ծնվելուց հետո , առաջին շաբաթներին լիարժեք խնամքը կարելի է իրականացնել միայն հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքում՝ բժշկի մշտական հսկողությամբ։ Վաղաժամ ծննդաբերության պատճառներից են` հղիության ժամանակ մոր կրած տարբեր հիվանդություններն ու վնասվածքները , հղիության տոքսիկոզները , հղիությանը նախորդած վիժումները ։ Դրա հետևանքով խանգարվում է արյան շրջանառությունը մոր և պտղի միջև , վերջինս քիչ թթվածին է ստանում , որը նպաստում է վաղաժամ ծննդաբերությանը։ Անհաս երեխա ծնվելու հաճախակի պատճառ է դառնում մոր և պտղի արյան անհամատեղելիությունը`ըստ արյան խմբերի և ռեզուս - գործոնի։ Վաղաժամ ծննդաբերության պատճառ կարող է հանդիսանալ նյարդահոգեկան և ֆիզիկական վնասվածքները , աշխատանքի ծանր պայմանները , ընտանիքի անառողջ մթնոլոր տը ։ Անհաս երեխան արտաքին տեսքով , օրգանների և համակարգերի զարգացմամբ տարբերվում է հասուն նորածնից։ Անհաս երեխան օրվա մեծ մասը քնում է , ճիչը թույլ է։ Մաշկը բարակ է , նուրբ , չոր , մուգ վարդագույն կամ կարմիր , տեսքը՝ կնճռոտ։ Նուրբ աղվամազը , անհաս երեխաի մոտ , ավելի լավ է արտահայտված հատկապես մեջքին , ուսերին , այտերին ։ Ենթամաշկային ճարպաշերտը թույլ է զարգացած , երբեմն նույնիսկ բացակայում է։ Մկանային լարվածությունը թույլ է։ Մարմնի համեմատ ոտքերը կարճ են , գլուխը համեմատաբար մեծ է , ականջախեցիները փափուկ են , գլխին սեղմված։ Անհաս երեխաների ն երքին օրգանները զարգացած են , բայց ֆունկցիոնալ տեսակետից՝ անբավարար հասունացած։ Առաջին ամսում անհաս երեխաների քաշը , համեմատած հասուն նորածինների հետ , շատ քիչ է ավելանում , բայց հետագա ամիսներին հասակի և քաշի ավելացման թափն ավելի բարձր է , և որքան փոքր քաշով է ծնվել անհաս երեխան , այնքան արագ է այն ավելանում։ Անհաս երեխայի օրգանիզմի ֆունկցիոնալ անհասությունը պահանջում է մանրակրկիտ խնամք և առավել բարենպաստ պայմաններ՝ հատկապես կյանքի առաջինին ամիսներին։ Եթե բոլոր կանոնները պահպանվում են , ապա անհաս երեխան ֆիզիկապես և մտավոր ունակություններով ավելի արագ է հասնում իր հասակակիցներին։ Հարկավոր է երեխային հագցնել տաք , փափուկ սպիտակեղեն , ձեռքերով հանդերձ փաթաթել բայկայե ծածկոցով։ Եթե երեխայի մարմնի ջերմաստիճանը վատ է պահպանվում , շուրջը դնել ջեռակներ , երկուսը՝ կողքերին , մեկը՝ ոտքերին ։ Ջեռակներում ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60 ° C ։ Ջեռակները փաթաթել սրբիչի կամ տակաշորի մեջ և դնել երեխայից 10 սմ հեռավորության վրա։ Երեխայի մարմնի ջերմաստիճանը պետք է լինի 36.5-36,8 ° C , իսկ վերմակի տակ՝ 28-33 ° C ։ Ա նհաս երեխայի կերակրումն առաջին ամիսներին ցանկալի է կատարել բժշկի հսկողությամբ։ Վաղաժամ ծննդաբերած կանանց կաթնագեղձերը հաճախ սկսում են կաթ արտադրել սովորականից ուշ։ Ա նհաս երեխայի համար լավագույնը կրծքի կաթն է։ Անհաս երեխային լողացնում են , ինչպես հասուն երեխային։ Անհասության կանխարգելումը պետք է սկսել դեռևս մինչև հղիությունը ։ Կանայք պետք է բուժեն քրոնիկ հիվանդությունները , պահպանեն անձնական և սեռական հիգիենայի կանոնները : Հղիության առաջին նշաններն ի հայտ գալիս կինը պետք է դիմի բժշկի՝ անհրաժեշտ հանձնարարականներ ստանալու համար։ Հղի կինը պետք է խուսափի անհարկի հուզումներից , կանոնավոր սնվի , արգելվում է սպիրտային խմիչքներ օգտագործելը , ծխելը։ Հղիության տոքսիկոզների ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։