
23 views
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում, որտեղ հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարար դոկտոր Հարշ Վարդհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր` առողջապահական, բժշկական կրթության, ինչպես նաև դեղագործության ոլորտների վերաբերյալ: Արսեն Թորոսյանը կարևորել է միջպետական համագործակցությունը բժշկական կրթության ոլորտում, հաշվի առնելով Հայաստանում հնդիկ ուսանողների թիվը, և ողջունել Հնդկաստանի կառավարության կողմից կատարված քայլերը: Նախարարը տեղեկացրել է, որ կլինիկական օրդինատուրայի համար ևս մեկ հնարավորություն է ստեղծվել` Հայաստանում անգլերեն լեզվով, տարբեր մասնագիտությունների գծով ուսուցում կարող են ստանալ նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում: Õ€Õ¡Ö€Õ· ÕŽÕ¡Ö€Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¨ Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬ Õ§ Õ¡ÕµÕ¤ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¤Ö€Õ¥Ö€Õ« ÕºÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¡Ö€Õ¯Õ¨ Õ´Õ«Õ·Õ¿ Õ´Õ¥Õ® Õ§: Խոսվել է նաև բժիշկների փոխանակման ծրագրի մասին: Վերջերս հայ բժիշկներ էին այցելել Հնդկաստան` ծանոթանալու տեղի առողջապահական համակարգին: Կողմերը քննարկել են փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստանից Հնդկաստան բժիշկներ գործուղելու հարցերը: Վերջիններս հնարավորություն կունենան որոշ բարդ վիրահատությունների մասնակցելու, ինչպիսիք են` փոխպաստվաստումը, էնդոպրոթեզավորումը: Միաժամանակ, Հնդկաստանի առողջապահության նախարարն առաջարկել է իրենց երկիրը դիտարկել բժշկական տուրիզմի տեսանկյունից` կազմակերպելով հայ պացիենտների բուժումը Հնդկաստանի բարձրորակ կլինիկաներում: Մյուս քննարկված հարցը դեղագործական ոլորտում համագործակցությունն ու հնդկական բարձրորակ դեղորայքի հասանելիության ապահովումն է: Հայաստանը լավ հնարավորություն կարող է լինել Եվրասիական տնտեսական միությունում` որպես մուտքի կետ, քանի որ որոշ դեղերի գրանցումն անխոչընդոտ է իրականացվում Հայաստանում և համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության չափանիշներին: Հանդիպմանը քննարկել են նաև հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է բարձրորակ հնդկական դեղերով: Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հնդկաստանի ջանքերը` առողջապահության ոլորտը զարգացնելու ուղղությամբ, ինչի վառ վկայությունն է Հնդկաստանի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում` Առողջության համապարփակ ծածկույթի վերաբերյալ և նախարար Հարշ Վարդհանի դերը` վարակիչ հիվանդությունների կանխարգելման և իմունիզացիայի գործում: Համաճարակաբանական տեսանկյունից ոչ այդքան բարվոք լինելով հանդերձ` Հնդկաստանը պոլիոմիելիտից զերծ երկիր է համարվում, և արդեն վաղուց հիվանդության դեպքեր այդ երկրում չեն գրանցվել: Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€ Ô±Ö€Õ½Õ¥Õ¶ Ô¹Õ¸Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ£Õ¸Ö€Õ®Õ¨Õ¶Õ¯Õ¥Ö€Õ¸Õ»Õ¨ Õ°Ö€Õ¡Õ¾Õ«Ö€Õ¥Õ¬ Õ§ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶, Õ¾Õ¥Ö€Õ»Õ«Õ¶Õ½ ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ§, Õ¸Ö€ Õ¯Õ¤Õ«Õ¿Õ¡Ö€Õ¯Õ« Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¨: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրելու: