Sunday, April 28, 2024
Diseases

Մենինգոկոկային վարակ

Մենինգոկոկային վարակը  սուր վարակիչ հիվանդությո ւն  է,որի հարուցիչը մենինգոկոկն է: Բնորոշվում է տարբեր կլինիկական դրսևորումներով`քթըմպանի լորձաթաղանթի կատառից մինչև վարակման պրոցեսի տարածումը և ուղեղային թաղանթների ախտահարումը:
Վարակի աղբյուրը միայն  հիվանդ, կամ
բակտերիակիր մարդն է: Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Այն չափազանց զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների, խոնավության և լուսավորվածության նկատմամբ: Մենինգոկոկային վարակի հարուցուցիչը մարդկային օրգանիզմից դուրս ոչնչանում է 30 րոպեի ընթացքում, իսկ եռացնելիս` անմիջապես: Մենիգոկոկային վարակին բնորոշ է ձմեռ-գարուն սեզոնայնությունը: Վարակը առավելագույն տարածման է հասնում փետրվար- ապրիլ ամիսներին: Եթե համաճարակներ չկան, ավելի  հաճախ հիվանդանում են մինչև 3 տարեկան երեխաները: Մենինգոկոկի համար մոտքի դուռ են  հանդիսանում քիթ-բերան-ըմպանի լորձաթաղանթները: Հիմնական բորբոքային պրոցեսը պայմանավորված է նրանով, որ  հարուցիչը ներթափանցում է արյան մեջ և տարածվում է ամբողջ օրգանիզմով մեկ: Այն կարող է նաև ուղեղային թաղանթների ախտահարում առաջացնել:
Գաղտնի շրջանը տևում է 2-3 օր, կարող է տատանվել 1-10 օրվա մեջ: Վարակի կլինիկական դրսևորումները  կարող են լինել թեթև` նազոֆարինգիտ, և ծանր` մենինգոկոկային սեպսիս և մենինգիտ: Նազոֆարինգիտը  սովորաբար ընթանում է թեթև ձևով` 2-3 օր տևողությամբ, ոչ բարձր ջերմությամբ,  հարբուխ` թեթևակի թարախային արտադրությամբ:  Միջին ծանրության դեպքում ջերմաստիճանը բարձրանում է, անհանգստացնում է գլխացավը, թուլությունը,  կոկորդի ցավը, քթով շնչառության դժվարացումը:
Սուր թարախային մենինգիտը`ուղեղի թաղանթների թարախային բորբոքումը, մենիգոկոկային վարակի ծանր ձևերից է: Հիվանդությունը սկսվում է  ջերմության խիստ բարձրացմամբ, սարսուռով, կրկնվող փսխումներով, ուժեղ գլխացավով:  Հաճախ փոքր երեխաները  ունենում են  ցնցումներ:
Մենինգոկոկային սեպսիսի դեպքում հիվանդությունը սկսվում է  հանկարծակի` բարձր ջերմությամբ, կրկնվող փսխումով, ուժեղ գլխացավով: Ծանր  դեպքերում` գիտակցության կորուստով, ցնցումներով, պարեզներով և պարալիչներով: Մեկ-երկու օրվա ընթացքում կլինիկական դրսևորումների ծանրությունը աճում է,առաջանում է մինիգոկոկային վարակին բնորոշ `մաշկային ցան: Ցանը  միաժամանակ երևում  է մարմնի բոլոր  տեղերում: Ցանի տարրերի չափերը տարբեր են` կետային արյունազեղումից մինչև խոշոր աստղիկներ: Ընդարձակ ախտահարման դեպքում  ձևավորվում են մաշկի արատներ, առաջանում են սպիներ:Շատ ծանր դեպքերում հնարավոր է`ձեռքերի.ոտքերի մատների ծայրերի և ականջախեցիների փտախտ:

Մենինգոկոկային  վարակով հիվանդին պետք է անհապաղ տեղափոխել հիվանդանոց:
Բուժումը   կատարվում  է  բժշկի նշանակումներով և հսկողությամբ:
(նյութը կազմելիս օգտվել ենք բժշկական 
գրականությունից)
Ապրեք Առողջ …

Պատրաստեց Ա. Հարությունյան


Leave a Reply

x Close

Like Us On Facebook