Saturday, April 27, 2024
NewsHealthy lifestyle

Որքան հաճախ է պետք ապուր ուտել

Ապուրները աշխարհի խոհանոցների անբաժանելի մասն են։ Ամռանը դրանք թարմացնող են ու թեթև, իսկ ձմռանը՝ ջերմացնող։ Բժիշկ-թերապևտ Դարիա Ուտյումովան «Իզվեստիային» պատմել է, թե որ ապուրները պետք է նախընտրել։

Նրա խոսքով, աղեստամոքսային տրակտի քրոնիկական կամ սուր հիվանդություններ չունեցող մեծահասակի համար կարևոր է շաբաթական երկու-երեք անգամ ապուրներ ներառել սննդակարգում։ Ճիշտ պատրաստված ապուրը պարունակում է հավասարակշռված քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և այլ միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար։ Ինչպես նշել է բժիշկը, եփելու ժամանակ մթերքներում ավելի շատ օգտակար նյութեր են պահպանվում, քան ջերմային մշակման այլ մեթոդների դեպքում։ Ապուրներն ավելի քիչ կալորիական են՝ համեմատած տապակած, շոգեխաշած կամ թխած մթերքների հետ, և դրանք ավելի արագ են մարսվում։

«Որպեսզի ապուրն առողջ լինի, կարևոր է այն ճիշտ պատրաստել։ Ավելի լավ է ընտրել բանջարեղենային ապուրներ, հավի, հնդկահավի, նապաստակի կամ անյուղ մսով պատրաստվածները։ Բանջարեղենային ապուրները մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր են պարունակում։ Դրանք օգնում են բարելավել պերիստալտիկան՝ աղեստամոքսային տրակտի կծկումը, որից կախված է մեր բարեկեցությունը»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է Ուտյումովան։

Իսկ նրանց, ովքեր մսով ապուր են պատրաստում, մասնագետը խորհուրդ է տալիս հեռացնել առաջին արգանակը՝ ազատվելու ավելորդ ճարպից և քիմիական նյութերից, որոնք կենդանին կերել է իր կյանքի ընթացքում՝ կերի հետ միասին։

Նյութը ՝ 168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook