
27 views
Փորկապություն , կղազատման ակտի (դեֆեկացիա) դժվարացումը կամ ցածր հաճախականությունը: Կղանքը հաճախ պինդ է և չոր: Մյուս ախտանշաններից են՝ որովայնային ցավը, վքնածությունը և ոչ լիարժեք կղազատման զգացումը: Փորկապության բարդություններից են թութքը , հետանցքի ճաքը, կղանքային քարերի առաջացումը, որոշ դեպքերում՝ դիվերտիկուլյոզը: Կղազատման հաճախականության նորմա է համարվում օրական երեքից մինչև շաբաթական երեք անգամը: Նորածինները օրական ունենում են երեքից չորս, իսկ մանուկները՝ հիմնականում երկուսից երեք դեֆեկացիոն ակտ: Փորկապության առաջացման պատճառները բազմազան են: Հաճախակի պատճառներից են՝ հաստ աղու լուսանցքով կղանքային մասսաների դանդաղ ընթացքը, գրգռված աղու համախտանիշը և կոնքի հատակի հիվանդությունները: Հիմնական փոխկապակցված հիվանդություններից են հիպոթիրոիդիզմը, շաքարային դիաբետը , Պարկինսոնի հիվանդությունը , ցելիակիան, գլյուտենի հանդեպ գերզգայունության այլ տիպերը, հաստ աղու ուռուցքը, դիվերտիկուլիտը և գրգռված աղու համախտանիշը: Փորկապություն առաջացնող դեղորայքներ են՝ օփիոիդները, որոշ անտացիդներ, կալցիումային անցուղիների ներհակորդները և անտիխոլիներգիկները: Օփիոիդային շարքի դեղորայք օգտագործողների 90 %-ի մոտ զարգանում է փորկապություն: Փորկապությունը ավելի անհանգստացնող է, երբ առկա է քաշի կորուստ կամ սակավարյունություն, կղանքում արյան առկայություն, հիվանդի ընտանեկան անամնեզում գրգռված աղու համախտանիշ կամ հաստ աղու ուռուցք, կամ հիվանդության առաջնային արտահայտում՝ մեծ տարիքում: Փորկապության բուժումը կախված է առաջացման պատճառից և տևողությունից: Օժանդակ միջոցառումների թվին են պատկանում բավարար քանակի հեղուկի ընդունումը, բջջանյութի ավելացումը սննդակարգում և վարժությունները: Եթե դա արդյունավետ չէ, հնարավոր է՝ կարիք լինի օգտագործել կղանքի ծավալը մեծացնող, փափկեցնող, օսմոտիկ և լուբրիկացիոն տիպի լուծողականներ: Պերիստալտիկան ակտիվացնող լուծողականները օգտագործվում են մյուսների անարդյունավետության դեպքում: Ուրիշ բուժումները ներառում են կենսաբանական հետադարձ կապ կամ հազվագյուտ դեպքերում՝ վիրահատություն: Փորկապությունը ախտանշան է, ոչ հիվանդություն: Փորկապությունը համարվում է դեֆեկացիայի ցածր հաճախականություն, սովորաբար շաբաթը երեք անգամից քիչ կղազատում: Այնուամենայնիվ, մարդիկ կարող են ուրիշ գանգատներ էլ նշել՝ Ô¼Õ¡Ö€Õ¾Õ¡Õ® Õ¯Õ²Õ¡Õ¦Õ¡Õ¿Õ¸Ö'Õ´ ÔµÖ€Õ¯Õ¡Ö€Õ¡Õ¿Ö‡ Õ¯Õ²Õ¡Õ¦Õ¡Õ¿Õ¸Ö'Õ´ Ô¿Õ¡Ö€Õ®Ö€ Õ¯Õ²Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ¡Õ½Õ½Õ¡Õ¶Õ¥Ö€ Լարված կղազատման պատճառով առաջացող ցավ Որովայնային ցավ ÕˆÖ€Õ¸Õ¾Õ¡ÕµÕ¶Õ« Õ¾Ö"Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Չավարտված (ոչ լրիվ) կղազատման զգացողություն Հռոմեական չափորոշիչները սահմանված են մի խումբ ախտանշանների համար, որոնք օգնում են տարբեր տարիքային խմբերում փորկապության ստանդարտացված ախտորոշմանը: Այս չափորոշիչները օգնում են թերապևտներին ավելի լավ տարբերակել փորկապությունը: Փորկապության առաջացման պատճառները կարելի բաժանել բնածին, առաջնային և երկրորդային պատճառների: Ամենատարածված տեսակը առաջնայինն է և կյանքին չի սպառնում: Փորկապությունը կարելի է նաև դասակարգել ըստ տարիքի, օրինակ՝ երեխաների և տարեցների: Սննդակարգ Փորկապությունը կարող է առաջանալ կամ խորանալ ցածր քանակի բջջանյութի, հեղուկների ընդունման կամ սննդակարգի այլ խախտումների պատճառով: Բջջանյութով հարուստ սննդակարգը օգնում է հաստ աղով կղանքային մասսաների տեղափոխման դանդաղեցմանը, ծավալի մեծացմանը և, միևնույն ժամանակ, փափկեցմանը: Այդ պատճառով բջջանյութով աղքատ դիետաները կարող են հանգեցնել առաջնային փորկապության: Ô´Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ" Բազմաթիվ դեղորայքներ՝ որպես կողմնակի ազդեցություն, հանգեցնում են փորկապության: Դրանցից են՝ օփիոիդները, միզամուղները, հակադեպրեսանտները, հակահիստամինայինները, սպազմոլիտիկները, հակացնցումայինները, եռցիկլիկ հակադեպրեսանտները, հակաառիթմիկները, բետա-ադրենոպաշարիչները, հակալուծողականները, 5ՀՏ3 ընկալիչների ներհակորդները (օնդանսետրոն) և ալյումինային անտացիդները: Որոշ կալցիումային անցուղիների պաշարիչներ, ինչպիսիք են նիֆեդիպինը և վերապամիլը, կարող են հանգեցնել ծայրաստիճան փորկապության հաստ աղու ռեկտոսիգմոիդալ հատվածի մոտորիկայի դիսֆունկցիայի պատճառով: Կալցիումի և երկաթի հավելումները նույնպես կարող են ունենալ փորկապությունը՝ որպես կողմնակի ազդեցություն: Ô±ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Ֆունկցիոնալ փորկապությունը տարածված է և չի պարտադրում ախտորոշիչ միջոցների կիրառումը: Ճառագայթային և լաբորատոր ախտորոշիչ եղանակները հիմնականում նշանակվում են անհանգստացնող նշաններ և ախտանշաններ ունեցող հիվանդներին: Լաբորատոր ախտորոշումը ընտրվում է կախված փորկապություն առաջացնող ենթադրյալ հիվանդությունից: Սա կարող է ներառել արյան ընդհանուր քննությունը, վահանաձև գեղձի ֆունկցիոնալ քննությունը, շիճուկային կալիում և կալցիում և այլն: Որովայնի ռենտգեն զննումը հիմնականում կիրառվում է կոպրոստազի (կղանքային կանգ) ժամանակ և կարող է ցույց տալ կղանքային ծավալային կուտակումներ հաստ աղու խոռոչում կամ էլ հայտնաբերել տվյալ ախտանշանների առաջացման մեկ այլ պատճառ: Կոլոնոսկոպիան կիրառվում է հաստ աղու նորագոյացությունների կասկածի դեպքում: Մյուս ախտորոշիչ եղանակներից են՝ հետանցքի սեղմանի մանոմետրիան, էլեկտրոմիոգրաֆիան և դեֆեկոգրաֆիան: Հաստ աղու առաջընթաց գալարակծկումները պատասխանատու են կղանքային մասսաների շարժմանը և ունեն կարևորագույն նշանակություն նորմալ դեֆեկացիայի համար: Այս գալարակծկումների հաճախականության, ամպլիտուդի և տարածման աստիճանի պակասի դեպքում առաջ է գալիս դեֆեկացիոն ծայրահեղ դիսֆունկցիա: Այս տարօրինակ գալարակծկումների նորմալացումը կբարելավի խնդիրը: Սրբանային նյարդի ստիմուլյացիայի նորարական միջոցը կիրառվում է ծայրահեղ փորկապությունների դեպքում: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Փորկապությունը հիմնականում ավելի հեշտ է կանխարգելել քան բուժել: Փորկապության թեթևացման նպատակով հարկավոր է ֆիզիկական ակտիվություն, հեղուկների ընդունում և բջջանյութով հարուստ սննդակարգ: Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/