Wednesday, May 1, 2024
Diseases

Քնի խանգարման և պակասի 8 հետևանքները

Միլիոնավոր մարդիկ աշխարհում տառապում են քնի խանգարմամբ:Եթե Դուք օրվա կեսին պառկում և քնում եք 10 րոպեի ընթացքում,ուրեմն՝Դուք ունեք քնի խանգարում:Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ,որոնք նպաստում են դրան,սկսած աշխատանքի վայրում անց կացրած երկար ժամանակից և հեռուստացույց դիտելուց:Այս նյութում մենք կպարզաբանենք,թե ինչ կոպիտ խանգարումների և հիվանդությունների առջև կարող ենք կանգնել:

1.Խանգարումներ կապված գլյուկոզայի տոլլերանտության հետ.
Առանց քնի կենտրոնական նյարդային համակարգը դառնում է էլ ավելի ակտիվ,ինչը խոչնդոտում է ենթաստամոքսային գեղձից ինսուլինի ձերբազատմանը,որը անհրաժեշտ է օրգանիզմին՝գլյուկոզայի կապման համար:Այսինքն՝ռիսկ և պայման շաքարային դիաբետի զարգացման համար:

2.Կապ ճարպակալման հետ.
Աճի հորմոնը արտադրվում է խորը քնի առաջին փուլում:Տարիքով մարդիկ,քնի ցիկլի ընթացքում,քիչ են ունենում խորը քնի փուլեր,ինչը բերում է աճի հորմոնի սեկրեցիայի ընկճման:Երիտասարդ տարիքում քնի պակասը կարող է բերել այդ հորմոնի քանակի ժամանակից շուտ ընկճման,ինչը կարող է հանգեցնել ճարպի կուտակմանը:Կան նաև հետազոտություններ,որոնք ցույց են տալիս,որ քնի խանգարման կամ պակասի դեպքում իջնում է տեստոստերոնի քանակը,ինչը նույնպես նպաստում է ճարպի կուտակմանը և մկանային զանգվածի կորստին:

3.Հակվածություն ածխաջրերի հանդեպ.
Դա կապված է նրա հետ,որ քնի խանգարումը ազդում է լեպտին հորմոնի արտադրման վրա:Այս հորմոնը պատասխանատու է հագեցվածության համար:Այս հորմոնի քանակության իջեցման հետ կապված,Ձեր օրգանիզմը կալլորիաների կարիք կզգա՝հատկապես ածխաջրերի տեսքով,եթե նույնիսկ այդ պահանջը բավարարված է:

4.Դիմադրողականության անկում.
Հետազոտությունները ցույց են տվել,որ քնի խանգարումը ազդում է արյան սպիտակ մարմնիկների վրա,որոնք պասասխանատու են իմմունիտետի և ինֆեկցիաների դեմ պայքարի համար:

5.Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկ.
Մելատոնինը,որը արտադրվում է միայն գիշերը,առաջացնում է օրգանիզմի կողմից արտադրվող էստրոգենի քանակի իջեցում:Մելատոնինը,արտադրվում է մութ պայմաններում՝ի պատասկան լույսի պակասի,հետևաբար՝էստրոգենի քնակությունը կարող է բարձրանալ:Իսկ էստրոգենի մեծ քանակը,նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանաը:

6.ՈՒշադրության և կենտրոնանալու կարողության անկում.
Հետազոտությունները ցույց են տվել,որ մարդիկ,որոնք արթուն են եղել 19ժամ,զգոնության թեստում արձանագրել են ավելի վատ արդյուն,քան նրանք ում արյան մեջ առկա էր ալկոհոլ 0,08(մարդը կորցնում է իր վերահսկողությունը և խելամիտ դատողությունը):

7.Աթերոսկլերոզ.
Քնի պակասի հետևանքով առաջացող սթրեսը,բերում է կորտիզոլի քանակի կտրուկ բարձրացման:Այսպիսի դիսբալանսը կարող է բերել աթերոսկլերոզի(զարկերակի կարծրեցման),ինչը և առաջացնում է սրտային գրոհ:Բացի այդ,կորտիզոլի բարձր քանակություը նպաստում է ճարպի կուտակմանը,մկանային զանգվածի կորստին,ոսկրային զանգվածի կորստին,հանգեցնում է դեպրեսսիայի,հիպերտոնիայի,ինսուլինի ռեզիստենտության(բջիջները կորցնում են ինսուլին կապելու կարողությունը),իջեցնում է աճի հորմոնի և տեստոստերոնի քանակությունը:

8.Դեպրեսսիա.
Քնի պակասը նաև բերում է ուղեղում այն նեյրոմեդիատորների հյուծմանը,որոնք պատասխանատու են տրամադրության կարգավորման համար:Այդ պատճառով քնի պակաս ունեցող մարդիկ ավելի շուտ են դեպրեսսիայի մեջ ընկնում:

Ապրե՛ք առողջ…

Պատրաստեց՝ Հ. Մ.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook