
73 views
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակն է: Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղից մահանում է միջինում 500.000կին: Եվրոպայում յուրաքանչյուր 8-րդ կին ունի կրծքագեղձի քաղցկեղ: Տարիքը համարվում է ռիսկի գործոն: Կրծքագեղձի քաղցկեղով ամենահաճախ հիվանդանում են միջինում 60-69տ հասակում: Սակայն դա չի նշանակում, որ երիտասարդ կանանց մոտ չի հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ: Այդ պատճառով վաղ ախտորոշումը և կանխարգելումը շատ կարևոր է: Ծխելը ևս համարվում է լուրջ ռիսկի գործոն կրծքագեղձի քաղցկեղի համար: Ըստ կանադական հետազոտության, այն կանայք, ովքեր ծխում են 40 տարուց ավել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը բարձր է 57%ով Առողջ ապրելակերպը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, առողջ սնունդը և ալկոհոլի սահմանափակումը կարող են կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը՝ բոլոր դեպքերի մինչև ¼-ի չափով: Քաղցկեղի պատճառները հաճախ անհայտ են: Կրծքագեղձի քաղցկեղի 90-95% դեպքերը առաջանում են սպոնտան, առանց որևէ տեսանելի պառճառի: Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններն են՝ կրծքագեղձի պնդացում, պտուկից արտադրություն, ցավ հիմնականում ՉԻ դիտվում: ախտանշաններ կարող են առհասարակ չլինել: Բուժման և ապրելիության հնարավորությունը հիմա բավականին բարձր է: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կրծքագեղձի բուժման հնարավորությունները բավականին բարելավվել են: Այժմ բուժման հնարավորությունները հասել են միջինում 70-80%-ի: Կան մի քանի տարբեր բուժման մեթոդներ կրծքագեզձի քաղցկեղի դեպքում: Բուժումը կախված է քաղցկեղի տեսակից: Կրծքագեղձի քաղցկեղի մեծամասամբ դեպքերում վիրահատական բուժման ընթացքում կրծքագեղձը չի հեռացվում, որոշ տեսակներ էլ բուժվում են առանց քիմիոթերապիայի: Քաղցկեղը կարող է լինել տարբեր աստիճանի աջ և ձախ կրծքագեղձերում: Տղամարդկանց մոտ ևս կարող է զարգանալ կրծքագեղձի քաղցկեղ: Տղամարդիկ հազվադեպ են ունենում կրծքագեղձի քաղցկեղ, քանի որ տղամարդիկ ավելի քիչ են ենթարկում հորմոնալ ազդեցությունների: Սակայն տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը ավելի ագրեսիվ է ընթանում: Նյութը ՝ Dr. Harut Shaburyan