
75 views
2004 թվականին Իռլանդիան դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց 100% անծուխ փակ աշխատավայրերի օրենսդրությունը, որը տարածվում էր նաև բարերի և ռեստորանների վրա: 1 2004 թվականի մարտից Իռլանդիային միացան Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ուգանդան, Բութանը և Իտալիան: 1 Մինչ այդ, նմանատիպ օրենսդրություն ուժի մեջ էր մտել ԱՄՆ-ի յոթ և Կանադայի հինգ նահանգներում: 1 Այսօր այլևս կարիք չկա վիճելու անծուխ միջավայր պահանջող օրենսդրության՝ բնակչության առողջության վրա թողած դրական ազդեցության մասին: Բավական է նշել, որ ԱՄՆ-ում 100% անծուխ միջավայր պահանջող օրենսդրության ընդունմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում կտրուկ նվազել է սրտամկանի ինֆարկտի հետ կապված հիվանդանոցային ընդունելությունների թիվը: 2 Սա արդեն իսկ ցուցանիշ է, որը ցայտուն կերպով ընդգծում է բոլոր այն օգուտները, որ հայաստանյան հասարակությունը կարող է ձեռք բերել, եթե միանա ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին և սատար կանգնի նոր օրենսդրության ընդունմանը և կիրառմանը: Բոլոր երկրներում տվյալ օրենսդրության ընդունմանը ակտիվորեն խոչընդոտել են ծխախոտային արդյունաբերությունը ներկայացնող խոշոր ընկերությունները: 3 Ռեստորանների միավորումներին ու հյուրընկալության ասոցիացիաներին մոլորեցնելու նպատակով՝ ծխախոտ արտադրող ընկերությունները առաջ էին տանում այն թեզը, թե «100% անծուխ միջավայրը հանգեցնելու է ռեստորանների և բարերի մինչև 30% եկամուտների նվազմանը»: 3 Սակայն տարբեր երկրների (ԱՄՆ, Կանադա, Նորվեգիա, Գերմանիա, Իռլանդիա) գիտական կենտրոնների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ 100% անծուխ միջավայրերի օրենսդրության ընդունումը չունի վիճակագրորեն նշանակալի ազդեցություն ռեստորանների կամ բարերի եկամուտների վրա: 4 , 5 ԱՄՆ-ի Արիզոնա 5 (առաջին նահանգն էր, որ ընդունեց 100% անծուխ միջավայրի օրենսդրությունը), Կալիֆոռնիա 6 և Տեխաս 7 նահանգներում կատարված հետազոտությունները կրկին վկայում են, որ նոր օրենսդրությունը չի վնասում ռեստորանների և բարերի եկամուտներին: Իսկ Կալիֆոռնիայում 2005 թվականին իրականացված հետազոտության մեջ նույնիսկ նշվում է, որ «հարկային եկամուտների 1990-2002 թվականների տվյալները վերլուծելուց հայտնաբերվել է, որ 100% անծուխ օրենսդրությունը կապված է ռեստորանների (ուժի մեջ է մտել 1995թ.-ին) և բարերի (ուժի մեջ է մտել 1998թ.-ին) եկամուտների աճի հետ: 6 Մեծ արժեք է ներկայացնում նաև Նորվեգիայում իրականացված երկարաժամկետ տվյալների վրա հիմնված վերլուծությունը: 8 Այս հետազոտությունը հատկանշական է երեք կարևոր գործոնների պատճառով: Նախ, Նորվեգիան առաջիններից էր, որ ընդունեց 100% անծուխ միջավայրի օրենսդրությունը: Սա հիմք է տալիս վերլուծելու օրինագծի երկարաժամկետ՝ մի քանի տարիներ տևողությամբ ազդեցությունը: Երկրորդ կարևոր գործոնը երկրի ցուրտ կլիման է: Այս փաստի հետ կապված հաճախ շահարկվել է այն միտքը, որ ծխողները չեն հարմարվելու նոր միջավայրին, չեն ծխելու ռեստորանից կամ փաբից դուրս և դադարելու են այցելել ժամանցի վայրերը: Երրորդ կարևոր հատկանիշը տվյալների բազայի հնարավորությունն է տարբերակելու փաբերի և ռեստորանների եկամուտների վրա նոր օրենսդրության ազդեցությունը (վերլուծման համար առկա են երկու առանձին փոփոխականներ): 8 Այս ծավալուն հետազոտությունը նույնպես ցույց տվեց, որ նոր օրենսդրությունը չունի վիճակագրորեն նշանակալի ազդեցություն ռեստորանների եկամուտների վրա: Իսկ փաբերի եկամուտների նախնական կարճաժամկետ անկմանը հետևում է եկամուտների երկարաժամկետ զգալի աճը (1% անկում 2005 թ.-ին, 7.8% աճ 2006թ.-ին): 8 Իռլանդիայում բարերի սեփականատերերը պնդում էին, թե իրենց վաճառքը «նվազել է 15-25%-ով»: 1 Սակայն սա ընդամենը նախորդող տարիների վիճակագրական միտման (այցելուների թվի անկման) տրամաբանական շարունակությունն է: 1 Սա բացատրվում է նոր օրենսդրության ընդունմանը նախորդող և ուղեկցող ալկոհոլի գնի բարձրացմամբ, առողջ ապրելակերպի ծրագրերի ակտիվացմամբ, ինչպես նաև ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու հանդեպ վերահսկողության ուժեղացմամբ: 1 Նպատակ ունենալով արժեզրկելու գիտական համայնքի կողմից կատարված հետազոտությունները՝ ծխախոտային արդյունաբերությունը սովորաբար փորձում է հակազդել փաստերի խեղաթյուրման եղանակներով: 2002 թվականին Ավստրալիայի գիտնականները վերլուծեցին տարբեր գիտական պարբերականներում տպագրված 97 հետազոտություն: 9 Նրանք հայտնաբերեցին, որ բոլոր այն աշխատանքները, որոնք հաղորդում են տնտեսության վրա բացասական հետևանքների մասին, ֆինանսավորված են եղել ծխախոտային արդյունաբերության կողմից: 9 Դրան զուգահեռ, պատվիրելով թանկարժեք քննադատական վերլուծություններ, ծխախոտ արտադրող ընկերությունները հաճախ նպատակ են հետապնդում թերացումներ գտնել անաչառ գիտնականների աշխատանքներում: 4 Սակայն նույնիսկ բարձր վարձատրությամբ ձևավորված քննադատությունները ստացել են իրենց հիմնավորված պատասխանները և կրկին անգամ ապացուցվել է, որ 100% անծուխ միջավայրերի օրենսդրությունը չունի վիճակագրորեն նշանակալի ազդեցություն հանրային սննդի օբյեկտների եկամուտների վրա: 4 Սա կարելի բացատրել Նյու Յորք քաղաքի օրինակով, որտեղ ձեռնարկատիրության եկամուտները բալանսավորվել են չծխող հաճախորդների թվի ավելացման հաշվին: 5 Հատկանշական է, որ 100% անծուխ միջավայր պահանջող օրենսդրությունը ոչ միայն չի վնասում ձեռներեցական համայնքին, այլև կարող է դրական կերպով անդրադառնալ ձեռնարկատիրության հեղինակության և այցելուների թվի վրա: 1 Այսպես, Դուբլինի փաբերից ստացված դիտողական տվյալներից նոր օրենսդրության ուժ մտնելուց հետո արձանագրվել է 11% այցելուների աճ: 10 Բացի այդ, հարցվողները նշում էին, որ նոր կարգավորումները զգալի բարելավել են իրենց ժամանցը բարերում (70%) և ռեստորաններում (78%): 1 Հայաստանում Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից 2017 թվականին իրականացված հարցման արդյունքում ՀՀ բնակչության ավելի քան 60%-ը կողմ է, որ ծխելը արգելվի փակ տարածքներում: Այս թվերը շատ մոտ են Իռլանդիայում մինչև ծխելու արգելքը կատարված հարցման արդյունքներին: Այսպես, եթե մինչև օրենսդրության ընդունումը հարցվողների միայն 67%-ն էր դրական արձագանքում անծուխ միջավայրերի ստեղծմանը, ապա ընդունումից հետո այդ թիվը հասավ 82-95%-ին: 1 Ծխախոտային արդյունաբերության հսկաները, եկամուտների նվազման անհիմն թեզը շրջանառելուց բացի, հաճախ մոտիվացնում են հյուրընկալության ոլորտում գործող ասոցիացիաներին առաջ քաշել ծխողների համար նախատեսված սրահներ ստեղծելու գաղափարը, որտեղ գործելու է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը կարգավորող օդափոխման համակարգը: 3 Սակայն ինչպես ցույց են տալիս գիտական հետազոտությունները, այդ համակարգերը նույնպես չեն կարողանում լուծել երկրորդային ծխի հասցրած վնասի խնդիրը: 11 , 12 Վերջին տարիներին 100% անծուխ միջավայր պահանջող օրենսդրություն են ընդունել նաև մի շարք հետխորհդրային երկրներ (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը, Ուկրաինան): Սակայն հաշվի առնելով, որ նոր կարգավորումների կիրառումից հետո դեռ չի անցել բավարար ժամանակ, այս պետությունների փորձը դեռևս չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համատեքստում հիմնավոր կանխատեսումների և եզրակացությունների համար: ÕˆÖ'Õ½Õ¿Õ«, Õ¸Ö'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¸Õ¾ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ§Õ«Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ¸Õ¶Õ·ÕµÕ¡Õ¬ Õ¡Ö€Ö‡Õ´Õ¿ÕµÕ¡Õ¶ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¶Õ¥Ö€Õ¨, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ°Õ¡Õ·Õ¾Õ« Õ§Õ«Õ¶ Õ¡Õ¼Õ¶Õ¾Õ¥Õ¬. տվյալ երկրների կողմից տարիների (90-ականներից ի վեր) կուտակված փորձը, տվյալներն և դրանց ընդգրկունությունը, Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Ö…Ö€Õ¥Õ¶Õ½Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡ÕºÕ¡Ö€ÖƒÕ¡Õ¯ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´Õ¨ (100% Õ®Õ¡Õ®Õ¯Õ¸Ö'ÕµÕ©), Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ£Õ«Õ¿Õ¡Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ«Õ¶Õ½Õ¿Õ«Õ¿Õ¸Ö'Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'ÕªÕ¨, Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Ö€Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨: