
83 views
Քաղցկեղն ամենավտանգավոր ու մահաբեր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում: Սա այն հիվանդություններից է, որը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա հետևանքով առաջացած մի շարք վտանգավոր խանգարումների դեմ պայքարելը: Սա է պատճառը, որ հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել, ինչպես նաև սովորել տարբերել այն ախտանշանները, որոնց միջոցով օրգանիզմը հուշում է չարորակ նորագոյացության առկայության մասին: Ô´Õ¸Õ² Այնպիսի նյարդաբանական խանգարումները, ինչպիսին են դողը, ջղաձգումներն ու ծակծկոցը, կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով: Շատ հաճախ այս ախտանշաններն ի հայտ են գալիս քաղցկեղի զարգացման վաղ փուլերում, ուստի հարկավոր է շատ զգոն լինել: Õ"Õ¸Ö€Õ¬Õ¸Ö'Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö' ÖƒÕ¸Ö€Õ¯Õ¡ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Աղիների աշխատանքի փոփոխությունները կարող են հուշել այս օրգանում չարորակ նորագոյացության զարգացման մասին: Աղիների քաղցկեղի դեպքում հիվանդը կարող է հաջորդաբար բախվել փորկապության ու փորլուծության խնդիրներին: Ô¿Õ²Õ¡Õ¶Ö"Õ« Õ´Õ¥Õ» Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ռեկտալ արյունահոսությունները կարող են հուշել հաստ աղիքի քաղցկեղի մասին, ուստի նման ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու պարզել դրա զարգացման պատճառը: Ամորձիներում հանգույցների առկայություն Ամորձիներում ի հայտ եկած փոփոխությունները նույնպես բավական վտանգավոր ախտանշան են: Ամորձիներում առաջացած հանգույցը կարող է պայմանավորված լինել երակների վարիկոզ լայնացմամբ, սակայն կարող է հուշել նաև քաղցկեղի մասին: Սեռական օրգաններից կամ պտուկներից հեղուկի արտահոսք Առնանդամից հեղուկի արտահոսքը կարող է պայմանավորված լինել առնանդամի քաղցկեղով: Ընդ որում՝ քաղցկեղի այս տեսակը վերջին տարիներին բավական տարածված է տղամարդկանց շրջանում: Քաղցկեղի մասին կարող է հուշել նաև պտուկներից նկատվող արտադրությունը: Այս դեպքում խնդիրը կարող է պայմանավորված լինել կրծքագեղձի քաղցկեղով: Ô¿Ö€Õ®Ö"Õ«Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ´Õ«Ö€ Õ¢Õ®Õ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Կրծքագեղձի քաղցկեղի մասին հուշող ախտանշան կարող է լինել նաև կրծքի որրևէ հատվածում կարմիր բծի կամ ուռուցիկ հատվածի ի հայտ գալը, ուստի նման ախտանշանը չի կարելի անտեսել: Ավշային հանգույցների այտուցվածություն Ավշային հանգույցները սովորաբար այտուցվում են վարակումների դեպքում, սակայն այս ախտանշանով կարող է դրսևորվել նաև լիմֆոման: Ô¿Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¡Õ¯Õ¿Õ« ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Սնունդը կուլ տալու հետ կապված դժվարությունները, ինչպես նաև կոկորդում օտար մարմնի առկայության զգացողությունը կարող են վկայել կերակրափողի կամ կոկորդի քաղցկեղի մասին: Մեջքի ցավեր Եթե մեջքի ցավերը պայմանավորված չեն օրթոպեդիկ հիվանդություններով, ապա հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ, քանի որ նման ախտանշանով կարող է դրսևորվել նաև հաստ աղիքի քաղցկեղը: Ոտքերի ցավեր Ոտքերի, ձեռքերի կամ հենաշարժիչ համակարգի որևէ այլ հատվածի կայուն ցավը կարող է պայմանավորված լինել ոսկորների քաղցկեղով: Õ"Õ¸Ö€ Անբացատրելի քորը բուժզննում անցնելու լուրջ պատճառ է: Բանն այն է, որ երբեմն այս ախտանշանը հուշում է լյարդի հետ կապված լուրջ խնդիրների, այդ թվում՝ քաղցկեղի մասին: Սննդային նախասիրությունների կտրուկ փոփոխություն Եթե սովորաբար չափավոր սնվող մարդը կտրուկ փոխում է նախասիրություններն ու սկսում է օգտագործել բարձր կալորիականությամբ մթերք, ապա մեծ է հավանականությունը, որ նման փոփոխությունը պայմանավորված է ուռուցքով, որն իր աճի ու զարգացման համար սննդարար նյութերի կարիք ունի: Նյութի աղբյուրը՝ medikforum.ru