Sunday, April 28, 2024
News

2024 թ. սկզբին մի քանի բուժհաստատություններում կգործարկվի «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման» պիլոտային ծրագիր

2024 թվականի սկզբին Հայաստանի մի քանի բուժհաստատություններում կգործարկվի «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման» պիլոտային ծրագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Առողջապահական ծառայությունների որակը բարելավելու, բարեփոխումները հասցեատերերին` պացինետներին ու բուժառուներին հասցնելու համար առողջապահության նախարարությունը և Ասիական զարգացման բանկը երկօրյա համաժողով էր կազմակերպել:

Ծավալված ակտիվ քննարկումներին մասնակցում էին ներկայացուցիչներ ԱՀԿ-ից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Համաշխարհային բանկից, միջազգային փորձագետներ, ինչպես նաև` տեղի տարբեր բժշկական հաստատությունների մասնագետներ։

Համաժողովի նպատակը «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման» ծրագրի մշակված մոդելը բժշկական հաստատություններում ներդնելուց առաջ այդ կենտրոնների ներկայացուցիչների դիտարկումները լսելը, ինչպես նաև միջազգային փորձին ծանոթանալն էր:

Արդյունքում որոշվեց ձևավորել «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման» պիլոտային ծրագրի առավել արդյունավետ մոդել, որը 2024 թվականի սկզբին կգործարկվի Հայաստանի մի քանի բուժհաստատություններում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook