
55 views
Ներքին բարդույթները յուրատեսակ տաբուներ են, որոնք մենք ստեղծում ենք մեզ համար ինքնակամ` հաճախ չգիտակցելով, որ հենց դրանք էլ հանդիսանում են հաջողության մեր ճանապարհին ընկած գլխավոր խոչընդոտները: Ահա 4 խորհուրդ, որ կօգնեն ազատվել ներքին կապանքներից: ԿԱՌԱՎԱՐԵՔ ՁԵՐ ԽՈՍՔԸ Առաջին տագնապային ազդանշանը, որ հուշում է` դուք ունեք ներքին բարդույթներ, ձեր խոսքն է: Հետևեք նրան: Ամենայն հավանականությամբ դուք հաճախ եք կրկնում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «դա անհնար է» կամ «ինձ մոտ չի ստացվի» : Երբ դուք ինքնավստահ չեք որոշ հարցերում, հաճախ դա դուրս է պրծնում բերանից և վկայում է այն մասին, որ կան բաներ, որոնք խանգարում և հետ են պահում ձեզ: Փորձեք ինքնուրույն ուշադրություն դարձնել դրա վրա կամ գտեք մեկին, ով կհուշի ձեզ այդ մասին: ՓՆՏՐԵՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐԳԵԼՔՆԵՐ Դուք զգում եք, որ դոփո՞ւմ եք նույն տեղում: Միգուցե անցյա՞լը հանգիստ չի թողնում: Կամ էլ չափազանց զգացմունքայի՞ն եք: Շատ կարևոր է խորասուզվել ինքներդ ձեր մեջ, որպեսզի գտնեք այն պատճառները, որոնք ձեզ անհանգստացնում են և խանգարում են առաջ շարժվել: Õ†Õ¥Ö€Ö"Õ«Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ½Õ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¶Õ¥Ö€Õ¨ 3-Õ¶ Õ¥Õ¶. Չափազանցված պահանջներ ինքներդ ձեզնից: Դուք կարծում եք, որ պետք է գլուխ հանեք բացարձակապես ամեն ինչից և բոլորից լավ, ընդ որում` ամեն ինչին հասնեք ինքնուրույն: Այդ պահաջներից և ոչ մեկը իրական չէ: Ապրել հանուն ուրիշների: Շատերը վստահ են, որ իրենց սուրբ պարտքն է մարդկանց ավելի երջանիկ դարձնել կամ էլ ծավալել հասարակական-մարդասիրական գործունեություն: Հաճախ, նույնիսկ, կզոհեք ձեր սեփական շահերը, որպեսզի չարժանանաք շրջապատի քննադատությանը: Այդպիսի ճանապարհը կեղծ է: Ունենալ ինչ-որ բան: Սա փակ շղթա է: Դուք վստահ եք, որ լիակատար երջանիկ կլինեք, եթե հասնեք ինչ-որ դիրքի կամ ունենաք մի հերթական իր, որի մասին միշտ երազել եք: Ձեզ թվում է՝ դրանից հետո ձեր կյանքն ավելի հեշտ կդառնա, բայց արի ու տես, որ այն առաջվանն է: Դուք էներգիա եք ծախսում անհնարինին հասնելու համար: ԴԱԴԱՐԵՔ ԿԱՍԿԱԾԵԼ Ձեր ներքին բարդույթները կարող են ձևավորված լինել վաղ մանկության շրջանում: Քանի որ բավականաչափ ժամանակ է անցել, դրանք մեխվել են ձեր գիտակցության մեջ, և հիմա դրանց շատ դժվար է հեռու վանել: Դադարեք կասկածել, ինքներդ ձեզ թույլ տվեք շունչ քաշել կասկածանքներից, ձեզ պատին դեմ մի տվեք: Եթե ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, պատկերացրեք, թե ինչ-որ ֆիլմի հերոս եք: Այնպիսի հերոս, որը ստիպված է արգելքներ հաղթահարել: Այդ արգելքը ձեր ներքին ձայնն է, որը պարզապես արդեն զզվեցնում է` ասելով, թե ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, և նրան հարկավոր է լռեցնել: Ինչ կանեիք դուք այդ հերոսի փոխարեն. մտածեք և պատասխանն անպայման կգտնվի: ՀԱՎԱԿՆՈՏ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՌՋԵՎ Ենթադրենք՝ դուք ձեր առջև նպատակ եք դրել, որին պետք է հասնեք ամեն գնով: Երբ դուք արդեն հաշվարկել եք բոլոր քայլերը, դրանց վրա ավելացրեք ևս մեկը` մի մեծ ու հավակնոտ նպատակ: Այդ հնարքը ձեզ կօգնի շատ ավելի հեշտ գնալ նշված ուղղությամբ: Ամենակարևորն այն է, որ այդ նպատակը ձեզ պետք է դուրս բերի հարմարավետության սովորական միջավայրից: Գուցե դուք միանգամից հաջողության չհասնեք, սակայն քրտնաջան կաշխատեք այդ ուղղությամբ: Որքան շատ աշխատեք, այնքան շատ կհավատաք ինքներդ ձեզ և այն գործին, որը անում եք: Դա կօգնի ձեզ մոռանալ ինքնասահմանափակումների մասին: Ô±Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€