
99 views
Զբոսաշրջիկների մեծ մասի համար օդանավակայանում անցկացրած ժամանակը անհարմարություն և ժամանակի կորուստ է։ Թռիչքների միջև ժամանակը, ասես, համբերության ստուգում լինի․ քայլերով տերմինալների շենքերը չափելն ու դյութի ֆրիի ցուցափեղկերը ուսումնասիրելը արագ ձանձրացնում է մարդում։ Բայց աշխարհում կան նաև օդանավակայաններ, որտեղ ժամանակումը վառ և գրավիչ ճանապարհորդության լիարժեք մասն է կազմում։ 1. Չանգի, Սինգապուր Սինգապուրի Չանգի օդանավակայանը միայն օդանավակայան չէ, այլ՝ իսկական զվարճանքների կենտրոն։ Օրինակ, թռիչքնեի միջև եղած երկու ժամ ժամանակը լիովին բավարար է բնության գրկում ընկղմվելու համար։ Т1 տերմինալի տանիքին տեղ է գտել հիանալի այգի՝ հարյուրավոր կակտուսներով և աֆրիկյան ու ամերիկյան բույսերով, իսկ Т2 տերմինալում ծաղկում են արևածաղիկն ու խոլորձները։ Չանգիի ռեստորաններում մատուցվում են ասիական խոհանոցի գլուխգործոցներ և կազմակերպվում թեյախմություններ։ Կինոթատրոններ, խաղային ավտոմատներ, լողավազան, թիթեռների այգի, արտ գոտի․ այստեղ, ավելի շուտ, կարող եք մոռանալ հաջորդ թռիչքի մասին, քան՝ ձանձրանալ։ Բայց լավագույն ժամանակը անվճար տուրն է Սինգապուրով այն ուղևորների համար, որոնք 5,5 ժամից ավել պետք է սպասեն։ Օրական մի քանի անգամ Т2 և Т3 տերմինալներից գիդերով ավտոբուսներ են մեկնում, որոնք կանգ են առնում քաղաքի գեղեցիկ վայրերում՝ Փոքրիկ Հնդկաստանում, Չայնա թաունում, Մերլիոնա այգում և այլուր։ 2. Ինչհոն, Սեուլ Հարավային Կորեայի գլխավոր ավիահաբը՝ Ինչհոն օդանավակայանը, գտնվում է Սեուլից 70 կմ հեռավորության վրա գտնվող կղզում։ Այստեղ տեղում նստել հնարավոր չէ․ ապակու և բետոնի կողքին գեղատեսիլ այգիներ են, կինոթատրոններ և սահադաշտ, որոնք սպասում են մեծ և փոքր հյուրերի։ Կորեական մշակույթին ծանոթացնում են հենց օդանավակայանից․ հատուկ տուրը սկսվում է արհեստագործական պատկերասրահ այցելությունից, ավարտվում՝ ազգային կոլորիտով տպավորիչ շոուով։ Ամենաանհանգիստների համար մշակվել են հատուկ 1-5 ժամ տևողությամբ էքսկուրսիաներ։ Այդ ընթացքում կարելի է տեսնել բուդդայական տաճարները, առեղծվածային քարանձավներն ու քաղաքային տեսարժան վայրերը․ ով որը ցանկանա։ 3. Նարիտա, Տոկիո Տոկիոյի երկու օդանավակայաններից մեկը՝ Նարիտան, սպասարկում է միջազգային չվերթների մեծ մասը։ Այն դրախտ է արվեստի սիրահարների համար․ այստեղ բաց է գեղարվեստական պատկերասրահը կաբուկիի խանութ սրահը, իսկ բազմաթիվ քանդակները, վիտրաժներն ու նկարները ներդաշնակ են տերմինալի ինտերիերին։ Օդանավակայանը շրջապատված է այգիներով, թանգարաններով, տաճարներով, աութլետներով և ժամանցի կենտրոններով, բայց ութ ժամից ավել ունենալու դեպքում կարելի է ավելի հեռուն գնալ՝ ճոպանական մայրաքաղաք։ 4. Õ€Õ¡Õ´Õ¡Õ¤, Ô´Õ¸Õ°Õ¡ Դոհայի օդանավակայանը շքեղ է․ 2014 թվականին բացված ոճային, տեխնոոգիական այս վայրը կարող է հպարտանալ ժամանցի ապահովման համար անհրաժեշտ ամբողջական փաթեթով։ Համադի տարածքում կան լյուքսային բրենդների բուտիկներ, ռեստորաններ, խաղահրապարակներ, հսկա լողավազանով և մարզասրահով ֆիթնես ակումբ։ Իսկ նրա սահմաններից դուրս այլ հրաշքներ են՝ Քաթարի մարգարիտ էլիտար թաղամասը, Մահմեդական արվեստի թանգարանը, Սուկ Վակիֆ շուկան, Մշակութային գյուղը, և այս ամենը անվճար 3-ժամյա էքսկուրսիայի շրջանակներում։ Նյութի աղբյուրը՝ http://www.travelnews.am