63 views
Երեխաների առողջական վիճակի բարելավումն ու հիվանդությունների կանխարգելումը շատ կարևոր է, ուստի մանկաբույժները ներկայացրել են 5 խորհուրդ ծնողներին, որոնք կօգնեն պահպանել փոքրիկների առողջությունը: Այս մասին գրում է med.tert.am -ը։ Ô±Õ¼Õ¸Õ²Õ» Ö"Õ¸Ö'Õ¶ Ծնողները չպետք է երեխաների հանգստի գրաֆիկը համապատասխանեցնեն իրենց գրաֆիկին: Երեխան պետք է ամեն օր քնի ու արթնանա նույն ժամերին՝ անկախ շաբաթվա օրից: Քնի խանգարումները կարող են հանգեցնել իմունային համակարգի և առհասարակ ամբողջ օրգանիզմի աշխատանքի խանգարումների և կոգնիտիվ կարողությունների սխալ զարգացման: ÕƒÕ«Õ·Õ¿ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Ներկայում երեխաների մեծ մասը չի ստանում բավարար քանակությամբ մանրաթելեր, ինչը հանգեցնում է լեղապարկում քարերի առաջացման ու փորկապության: Մինչև հինգ տարեկան երեխաներն օրական պետք է ստանան 19 գրամ մանրաթելեր, իսկ 5-18 տարեկան երեխաներն ու դեռահասները՝ 25 գրամ: Շատ կարևոր են նաև սպիտակուցները, ուստի անգամ կրծքով կերակրելու դեպքում չի կարելի երեխային զրկել մսից ու ձկան մսից: Միևնույն ժամանակ հարկավոր է սահմանափակել արագ ածխաջրերն ու շաքարավազը: Õ–Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Երեխաները հինգ տարեկանից պետք է սկսեն օրական մեկ ժամ տրամադրել ֆիզիկական ակտիվությանն ու տարբեր մարզաձևերին: Ցանկալի է, որ երեխան մարզվի մաքուր օդին: Այս դեպքում ցրտից վախենալու կարիք չկա, քանի որ մարզումները միայն կամրապնդեն իմունային համակարգը: Սթրես Երեխան չպետք է գերծանրաբեռնվի տարատեսակ զբաղմունքներով: Գերհոգնածությունը հանգեցնում է սթրեսի, որն էլ դառնում է հորմոնալ խնդիրների և օրգանիզմի պաշտպանիչ գործառույթների վատացման պատճառ: ÕŠÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Պատվաստումներն ամեն տարի միլիոնավոր մարդկանց կյանք են փրկում: Ժամանակին պատվաստումներ ստանալը պաշտպանում է երեխային վարակներից և նվազեցնում են կողմնակի բարդությունների զարգացման հավանականությունը: