
87 views
Հայտնի ասացվածքը` «շոգը ոսկորները չի կոտրի», այնքան էլ ճշմարիտ չէ. իրականում շոգ եղանակն ազդում է մարդու օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսների վրա, իսկ արտակարգ շոգը կարող է շատ վտանգավոր լինել: Ներկայացնում ենք շոգի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստ: 1. Õ"Õ¡Ö€Õ¤Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¤Õ«Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ´Õ«Õ¶Õ¹Õ¥Ö' Õ'Õ¥Õ¬Õ½Õ«Õ¸Ö'Õ½Õ« +104 Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶ Õ»Õ¥Ö€Õ´Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶Õ« Օդի ցածր խոնավության դեպքում մարդու օրգանիզմը մինչեւ Ցելսիուսի +71 աստիճանին կարող է դիմանալ մեկ ժամ, +82 աստիճանին`49 րոպե, +93 աստիճանին` 33 րոպե, իսկ +104 աստիճանին`26 րոպե: 1958 թվականին Բելգիայում դեպք է գրանցվել, երբ մարդը մի քանի րոպե գտնվել է Ցելսիուսի 200 աստիճան ունեցող ջերմախցում: Սակայն սա հնարավոր է, ինչպես արդեն ասվեց, միայն օդի շատ ցածր խոնավության դեպքում: 2. Õ‡Õ¸Õ£Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Ինչպես նշվեց, շոգն ազդում է մարդու օրգանիզմում բոլոր պրոցեսների վրա: Շոգի պատճառով առաջին հերթին տուժում է սիրտ-անոթային համակարգը. սիրտն սկսում է ավելի ինտենսիվ աշխատել, երակազարկն է հաճախանում, անոթները լայնանում են, հաճախ արյան ճնշումն ընկնում է: Շոգին օրգանիզմը հեղուկ շատ է կորցնում. Ցելսիուսի 40 աստիճան ջերմաստիճանի դեպքում օրգանիզմից ժամում գոլորշիանում է մոտ 1 լիտր քրտինք: Հեղուկի հետ միասին օրգանիզմը կորցնում է հանքային աղեր, այդ թվում` կալիում եւ մագնիում, որոնք անհրաժեշտ են սրտի աշխատանքի եւ սրտի ռիթմի պահպանման համար: Ջրազրկումը նաեւ արյան խտացում է առաջացնում: Զարկերակային ցածր ճնշման հետ սա մեծացնում է թրոմբների առաջացման հավանականությունը: Շոգին նվազում է նաեւ աշխատունակությունը. համարվում է, որ Ցելսիուսի 26 աստիճանից բարձր յուրաքանչյուր աստիճանը մարդու աշխատունակությունը մոտ 10 տոկոսով նվազեցնում է: 3. Շոգը կարող է մահացու վտանգավոր լինել 2003 թվականին Եվրոպայում շոգի ժամանակ 35 հազար մարդ է մահացել: Շոգի դեպքում ճանապարհային պատահարների թիվն ավելանում է միջինը 20 տոկոսով: Լոնդոնի հոգեբուժության ինստիտուտի մասնագետների տվյալներով`շոգին աճում է նաեւ ինքնսպանությունների թիվը: Նրանց հետազոտությամբ պարզվել է, որ եթե տարեկան օրվա միջին ջերմաստիճանը Ցելսիուսի 10 աստիճանով բարձրանում է, ինքնասպանությունները բարձրակետին են հասնում: Պարզվել է նաեւ, որ ջերմաստիճանը 10 աստիճանով բարձրանալուց հետո յուրաքանչյուր եւս 10 աստիճան բարձրանալու դեպքում ինքնասպանությունների թիվը 4 տոկոսով աճում է` հենց այս ժամանակ է նվազում տրամադրությունը կարգավորող հորմոնի մակարդակը: 4. ÔµÖ€Õ¯Ö€Õ« Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡Õ·Õ¸Õ£ Õ¯Õ¥Õ¿Õ¥Ö€Õ¨ Երկրի ամենաշոգ կետերից մեկը Մահվան հովիտն է (ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգ). այստեղ ամռանը ցերեկվա միջին ջերմաստիճանը Ցելսիուսի +40 աստիճանից անցնում է, նույնիսկ գիշերը այն հազվադեպ է Ցելսիուսի +30 աստիճանից իջնում: Մահվան հովտում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել 1913 թվականին`Ցելսիուսի +56,7 աստիճան: Իսկ 1917-ին 43 օր շարունակ (հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը) օրվա առավելագույն ջերմաստիճանը Ցելսիուսի +48,9 աստիճանից չի նվազել: Մյուս շոգ կետը Մարբլ Բարն է (Արեւմտյան Ավստրալիա). սահմանվել է ավստրալական ջերմաստիճանի ռեկորդ` Ցելսիուսի +49,2 աստիճան: Այստեղ եւս մեկ ռեկորդ է գրանցվել` 160 օր (1923 թվականի հոկտեմբեր 31-ից մինչեւ 1924 թվականի ապրիլի 7-ը) օդի ջերմաստիճանը Ցելսիուսի +37,8 աստիճանից չի իջել: 5. Շոգը կարող էր կարեւոր դեր կատարել մարդու էվոլյուցիայի պրոցեսում Անգլիացի ֆիզիոլոգ Փիթ Ուիլթերը հետաքրքիր վարկած է առաջադրել, թե ինչու է մարդը սկսել երկու ոտքով քայլել: Նրա կարծիքով` մարդու նախահայրերը հետեւի վերջույթներին են կանգնել` փրկվելով աֆրիկական շոգից եւ իրենց փորը քամուն ուղղելով: NEWS.am Medicine