
115 views
Պանիրը մարդուն հայտնի ամենահին խոհարարական մթերքներից է. նրա պատմությունն ավելի քան 7 000 տարեկան է: Մեր օրերում պանրի տեսականին մտնում է խնջույքների ընթացքում ամենաընդունված նախուտեստների մեջ: Այն կարող է նրբահամ նախուտեստ լինել` կոնյակի եւ գինու ուղեկցությամբ ու նաեւ` «քաղցը մեղմելու» հրաշալի միջոց: Սակայն մեզանից շատերը չգիտեն, թե այդ մթերքը որքան օգտակար է մեր օրգանիզմի համար: ներկայացնենք պանրի մասին հինգ փաստ, որոնց ծանոթանալուց հետո պանիրն անկասկած ձեր սննդակարգի անբաժան մասը կդառնա: Õ"Õ¡Õ½Õ¿ 1 Պանիրը կալցիումի հրաշալի աղբյուր է, իսկ դա ամուր ոսկրերի եւ ատամների գրավականն է: Այդ պատճառով շատ մասնագետներ խորհուրդ են տալիս երեխաներին վաղ մանկությունից սովորեցնել պանիր ուտել. կալցիումն ուղղակի անհրաժեշտ է ոսկրերի զարգացման համար: Բացի այդ, կալցիումը դրականորեն է ազդում արյան ճնշման վրա, այդ պատճառով պանիրը հավասարապես օգտակար է ինչպես մեծահասակներին, այնպես էլ` երեխաներին: Õ"Õ¡Õ½Õ¿ 2 Պանիրն օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինների մի ամբողջ համալիր է պարունակում: Դա А վիտամինն է (պանրի մեկ չափաբաժինը պարունակում է օգտագործման օրական նորմայի 15 տոկոսը), В 2 վիտամինը (օրական նորմայի 10 տոկոսը), B 6 վիտամինը (օրական նորմայի 20 տոկոսը) եւ B 12 վիտամինը (օրական նորմայի գրեթե 40 տոկոսը): Եվ զարմանալին այն է, որ նրա կալորիաների քանակը կազմում է մարդու օրական նորմայի ընդամենը 10 տոկոսը: Õ"Õ¡Õ½Õ¿ 3 Ամեն օր պանիր օգտագործող մարդու օրգանիզմում բարձրանում է ճարպային թթվի պարունակության մակարդակը: Այդ կարեւոր ցածրմոլեկուլային թթուն բարելավում է նյութափոխանակությունը: Õ"Õ¡Õ½Õ¿ 4 Պանիրը նյութափոխանակությունը բարելավում է դրանում առկա պրոբիոտիկների հաշվին: Դրանք աղիքների միկրոֆլորան հագեցնում են օգտակար մանրէներով եւ ամրապնդում են իմունիտետը: Õ"Õ¡Õ½Õ¿ 5 Պանիրը սպիտակուցների եւ ճարպերի մեծ քանակություն է պարունակում, ինչն իր հերթին օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Պանրի նույնիսկ ամենափոքր քանակությունն ի վիճակի է ամբողջ օրվա համար ուժ ապահովել: Իզուր չէ, որ հեռավոր արշավների պատրաստվելիս ամենափորձառու ճանապարհորդներն իրենց հետ պանրով բրդուճներ են վերցնում: Իսկ եթե պանիր արտադրողներին չեք վստահում, կարող եք տնային պայմաններում պանիր պատրաստել: Դրա համար հատուկ հմտություններ եւ թանկարժեք տեխնիկա անհրաժեշտ չէ, ընդամենը կաթ եւ համացանց: Նյութի աղբյուրը ՝ ասյտեղ