
69 views
ÕˆÕ½Õ¿Ö€Õ¥Õ¶Õ¥Ö€ Դուք հավանաբար լսել եք ոստրեների հատկությունների մասին։ Դրանք հարուստ են ցինկով։ Այս միացությունը մեծացնում է արյան շրջանառությունը: Ցինկը կարող է հատկապես կարեւոր լինել տղամարդկանց պտղաբերության համար, քանի որ այն օգնում է կարգավորել տեստոստերոնի մակարդակը: Ոստրեները պարունակում են ավելի շատ ցինկ, քան ցանկացած այլ սնունդ, ընդ որում, մեկ բաժինը ապահովում է մարդու ցինկի ավելի քան վեց օրվա պահանջը: Õ"Õ«Õ½ Սպիտակուցներով հարուստ տարբեր մթերքներ, ներառյալ տավարի, հավի եւ խոզի միսը, պարունակում են միացություններ, որոնք օգնում են բարելավել արյան շրջանառությունը: Օգտագործեք որոշ կենդանական սպիտակուցներ (չափավոր, որպեսզի չբարձրացնեք սրտային հիվանդությունների ռիսկը), որպեսզի ձեր մարմինը լավ աշխատի: Եթե դուք բուսակեր եք, ապա այս սննդանյութերը կարող եք ստանալ ամբողջական ձավարեղենից ու կաթնամթերքից, այդ թվում՝ կաթից եւ պանրից: Սաղմոն Սաղմոնը հայտնի է օգտակար օմեգա-3 ճարպաթթուներով: Վարդագույն մսով ձուկը, ինչպես նաեւ սարդինան, թունան ու հալիբուտը կարող են կարեւոր դեր խաղալ ձեր օրգանիզմի ու սեռական կյանքի առողջությունը պահպանելու գործում: Օմեգա-3-ը նպաստում է առողջ արյան շրջանառությանը ամբողջ օրգանիզմում։ Արյան շրջանառության համակարգի անխափան աշխատանքը նվազեցնում է որոշ հիվանդությունների ռիսկը, որոնք խանգարում են սեռական ֆունկցիային: Ô¸Õ¶Õ¯Õ¸Ö'Õ¦Õ¥Õ²Õ¥Õ¶ Õ¥Ö' Õ¡Ö€Õ¥Ö'Õ¡Õ®Õ¡Õ²Õ«Õ¯ Քաղցրավենիքի փոխարեն փորձեք ուտել մի բուռ ընկույզ կամ արեւածաղիկ։ Հնդկական ընկույան ու նուշը հարուստ են ցինկով, իսկ շատ առողջ նախուտեստներ պարունակում են L-արգինին, որը բարելավում է արյան շրջանառությունը։ Ô½Õ¶Õ±Õ¸Ö€ Խնձորը հարուստ է կվերցետին կոչվող միացությամբ: Այս հակաօքսիդանտը ֆլավոնոիդի տեսակ է, որը կարող է մի շարք օգուտներ տալ օրգանիզմին: Մասնավորապես, օգնում են նորմալացնել արյան ճնշումը եւ նվազեցնել պրոստատիտի ախտանիշները: Արյան բարձր ճնշումը կարող է լինել սեռական դիսֆունկցիայի պատճառներից մեկը, քանի որ արյան անոթների վնասումը խաթարում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Կանանց մոտ արյան բարձր ճնշումը կարող է հանգեցնել լիբիդոյի նվազմանը: Ô¸Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ Õ¡Õ¼Õ´Õ¡Õ´Õ¢, Ö†Õ¬Õ¡Õ¾Õ¸Õ¶Õ¸Õ«Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ¤Õ«Õ¥Õ¿Õ¡Õ¶ Õ¯Ö…Õ£Õ¶Õ« Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ±Õ¥Ö€ Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¥Ö' ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ±Õ¥Ö€ Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ¨ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»: Աղբյուրը՝ Ivona.ua