73 views
Մասնագետները հաճախ են շեշտում օրը մի բաժակ գոլ ջրով սկսելու կարևորությունը սակայն քչերին է հայտնի, թե իրականում որքան օգտակար կարող է լինել այս սովորությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ առավոտյան մի բաժակ գոլ ջուր խմելու համար: Ô½Õ©Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¡ÖƒÕ¸ÕÕ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Գոլ ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն արագացնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու օգնում է ավելի շատ կալորիա այրել: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է ջրին մի կտոր կիտրոն ավելացնել, ինչը կօգնի օրգանիզմին հեշտությամբ տարրալուծել ճարպային հյուսվածքները: Բացի այդ, կիտրոնը պարունակում է պեկտին մանրաթելեր, որոնք նաև նվազեցնում են քաղցի զգացումը: Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Առավոտյան գոլ ջուր խմելը դրական ազդեցություն է ունենում լյարդի ու երիկամների աշխատանքի վրա: Այն օգնում է տարրալուծել սննդային միացություններն ու յուրացնել դրանք: Բացի այդ, ջուրը խոնավացնում է մարսողական համակարգի օրգանները, ինչն օգնում է արագ ազատվել մարսողության ու նյութափոխանակության արգասիքներից: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¸Ö'Õ´ Õ§ ÖƒÕ¸Ö€Õ¯Õ¡ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Աղիների մշտական շարժունությունն ու ինտենսիվ աշխատանքը շատ կարևոր են փորկապության, փորափքանքի և որովայնի ցավերի կանխարգելման համար, իսկ դատարկ ստամոքսին գոլ ջուր խմելն օգնում է մաքրել աղիներն ու խթանել դրանց աշխատանքը: Խոնավացնում է օրգանիզմը Օրգանիզմի բավարար խոնավացումը շատ կարևոր է առողջության համար: Ջուրն ազատում է քաղցի զգացումից, ինչն օգնում է նիհարել, ուստի օրգանիզմի բավարար խոնավացմանը հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Ô²Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Առավոտյան մի բաժակ գոլ ջուր խմելը նպաստում է նյարդային համակարգում և առհասարակ ամբողջ մարմնում կուտակված նստվածքի դուրսբերմանը, ինչն էլ բարելավում է արյան շրջանառությունը: Բացի այդ, գոլ ջուրը թուլացնում է մկաններն ու բարելավում է արյան հոսքը, ինչը նույնպես շատ կարևոր է: Նյութի աղբյուրը՝ tert.am