109 views
Ցանկացած հիվանդության դեպքում օրգանիզմը հուշում է որոշակի ախտանշանների միջոցով, սակայն լինում են դեպքեր, երբ հիվանդությունը զարգանում է առանց որևէ ակնհայտ ախտանշանի, ինչը զգալիորեն բարդացնում է ախտորոշման ու հետագա բուժման ընթացքը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 վտանգավոր հիվանդություն, որոնք կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի: Õ‡Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿ Շաքարային դիաբետի զարգացման վաղ փուլերում հիվանդի արյան մեջ շաքարի մակարդակը կարող է լինել նորմայի սահմաններում: Մասնագետների խոսքով՝ նոր զարգացող շաքարային դիաբետը գրեթե չի դրսևորվում որևէ ակնհայտ ախտանշանով, իսկ ի հայտ եկած արտասովոր ախտանշանները վերագրվում են այլ խնդիրներին: Օրինակ՝ նման դեպքերում մարդիկ հաճախ են բախվում բերանի չորության, տեսողության վատթարացման ու հաճախամիզության խնդրին, սակայն հազվադեպ են ուշադրություն դարձնում դրանց: Այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել պարանոցի ու թևատակերի մաշկի գույնին, քանի որ շաքարային դիաբետի դեպքում այդ հատվածների մաշկն ավելի մուգ երանգ է ձեռք բերում: ÕŠÕ¸Õ¬Õ«Õ¯Õ«Õ½Õ¿Õ¸Õ¦Õ¡ÕµÕ«Õ¶ Õ±Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ· Վիճակագրական տվյալներով՝ այս խանգարումը հանդիպում է յուրաքանչյուր 10-րդ կնոջ մոտ: Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում կնոջ օրգանիզմում արտադրվում է չափազանց մեծ քանակությամբ տղամարդկանց օրգանիզմին բնորոշ հորմոններ, ինչն ազդում է դաշտանային ցիկլի և ձվազատման գործընթացների վրա: Այս խանգարումը որևէ ակնհայտ ախտանշանով չի դրսևորվում, սակայն սեփական մարմնի նկատմամբ շատ ուշադիր լինելու դեպքում կինը կարող է որոշ փոփոխություններ նկատել: Այս համախտանիշի դեպքում կարող են նկատվել բշտիկներ, մազերի բարակում, անցանկալի մազածածկույթ մարմնի տարբեր հատվածներում, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարումներ: Ô¶Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¥Ö€Õ³Õ¶Õ·Õ¸Ö'Õ´ Բժիշկների խոսքով՝ հիվանդների 50%-ը գլխի չի ընկնում զարկերակային գերճնշման զարգացման մասին, քանի որ հիվանդությունը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի: Նման «լուռ» հիվանդությունը կարող է մի օր դրսևորվել երիկամների հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի տեսքով, և հենց սա է պատճառը, որ անգամ լավ ինքնազգացողության դեպքում հարկավոր է անպայման ժամանակ առ ժամանակ ստուգել զարկերակային ճնշումն ու պահել այն վերահսկողության տակ: Ô³Õ¬Õ¡Õ¸Ö'Õ¯Õ¸Õ´Õ¡ Այս վտանգավոր հիվանդությունը, որը կարող է հանգեցնել կուրության, զարգանում է շատ դանդաղ, ինչի հետևանքով աննկատ է մնում հիվանդի համար: Այս հիվանդության զարգացման բարձր հավանականությունը կարելի է նկատել միայն ժամանակ առ ժամանակ բուժզննում անցնելով: Ընդ որում, այս պրոֆիլակտիկ ստուգումները հատկապես կարևոր են 45 տարեկանից բարձր անձանց համար: Թոքերի քաղցկեղ Սա քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը որևէ ախտանշանով չի դրսևորվում մինչև մետաստազների ի հայտ գալը: Ընդ որում, այն կարող է առաջանալ անգամ երբևէ ծխախոտ չօգտագործած մարդկանց մոտ, ուստի հարկավոր է միշտ զգոն լինել: Սա է պատճառը, որ կրծքավանդակում ցավերի առկայության, «աղմկոտ» շնչառության, օդի պակասի և նմանատիպ այլ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել: Նյութի աղբյուրը՝ tert.am