
67 views
Սննդակարգի փոփոխություններ Հղի կինը սննդին բոլորովին այլ կերպ է վերբերվում, և սկզբում հնարավոր չէ հասկանալ` ինչպես նրա վիճակը կանդրադառնա ախորժակին և գաստրոնոմիկ նախասիրություններին: Ոմանք սկսում են պարզապես ուտել ձեռքի տակ ընկած ամեն բան, մյուսները նույնիսկ սառնարանը չեն բացում, քանի որ սովի զգացում չունեն, կամ տառապում են ստամոքսի հետ կապված խնդիրներից: Ցանկությունները փոխվում են հաճախ ու կտրուկ: Գիտնականները նաև նկատել են, որ ապագա մայրիկի սննդային նախասիրությունները կապված են կոնկրետ երկրում ձևավորված սովորույթների հետ: Այսպես՝ ԱՊՀ երկրների կանայք հղիության ընթացքում հաճույքով աղի սննդամթերք են ուտում, ֆրանսուհիներն ու եվրոպական այլ երկրների կանայք՝ քաղցր և ճարպոտ: Õ"Õ¡Õ¦Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ Հղի կանանց մարմնին, որովայնի շրջանում, հաճախ փոքր փնջերով մազեր են առաջանում: Հատուկենտ մազեր կարող են առաջանալ նաև արեոլայի շուրջ և դեմքին: Սա հորմոնալ դիսբալանսի արտահայտություն է: Հեռացնել ավելորդ մազերը կարելի է թույլատրելի միջոցներով՝ ածելի, վոսկ, իսկ ահա դեպիլյատորներից և լազերային էպիլյացիայից ստիպված կլինեք հրաժարվել: Ինչ վերաբերում է գլխի մազածածկույթին՝ այն հիանալի վիճակում է այնքան ժամանակ քանի դեռ կինը կրծքով կերակրում է: Հետագայում մազածածկույթը ժամանակավորապես նոսրանում է, սա ևս հետծննդաբերական շրջանի առանձնահատկություններից է: Õ"Õ¡Õ·Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Ապագա մայրերի մեծ մասը ստիպված է լինում պայքարել ակնեի, բորբոքման դեմ: Նրանք փաստացի երկրորդ դեռահասություն են ապրում: Սակայն ի տարբերություն դեռահասների, չեն կարող օգտագործել Վիտամին A կամ սալիցիլաթթու: Լիբիդոյի բարձրացում Շատերը հղիության ընթացքում զգում են անհագ սեռական ցանկություն և սրա մեղավորը ֆիզիկական փոփոխություններն են: Արյունը ակտիվ հոսում է դեպի սեռական օրգաններ, փոխվում է հորմոնալ ֆոնը, այա ամենը դրական ազդեցութուն է ունենում ինտիմ հարաբերությունների վրա: Õ–Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¶Ö€Õ¡Õ¢Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ի հակադրություն տարածված կարծիքի, հղիության ընթացքում հարկավոր է սպորտով զբաղվել, իհարկե ավելի թևթև տարբերակով: Վարժությունները կօգնեն նախապատրաստվել ծննդաբերությանը, օրգանիզմին տոնուս կհաղորդեն, դիմադրողականություն կձևավորեն, կօգնեն ծննդաբերությունից հետո ավելի արագ վերականգնվել: Հղիության ընթացքում կինը 10 կգ–ից ավել քաշ է հավաքում և եթե ժամանակ է հատկացրել ֆիզիկական վարժություններին, ապա ավելի հեշտ կտանի այս փոփոխությունները: Ավելին փոքրիկն ավելի հարմարավետ կզգա, քանի որ կկարգավորվի վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքն ու շնչառությունը: Նյութի աղբյուրը ՝ doctors.am